Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Վիեննայում քննարկումներ կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Վիեննայում մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կտեղեկացնեն բռնության նոր դեպքերի և միջնորդական ջանքերի մասին: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դարձնենք առաջնահերթություն»,- նշել է ԱՄՆ համանախագահը:
Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետև, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ