General Motors-ը մինչև 25 տոկոս զեղչը տարածել Է 2014 թվականի բոլոր ավտոմոբիլների համար
Աշխարհ
Միացյալ Նահանգների General Motors ավտոկոնցեռնը զեղչային ակցիան տարածել Է այն ավտոմոբիլների համար, որոնք պահվում են գործարքառուների պահեստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Զեղչերը կկազմեն մինչև 25 տոկուս՝ կախված մոդելից:
General Motors-ի ավտոմոբիլներ վաճառողների գնահատմամբ՝ Ռուսաստանի իր պահեստներում կոնցեռնն այս պահին պահում Է շուրջ 10 հազար Opel և Chevrolet ավտոմեքենա: Եվս հինգ հազար ավտոմեքենա Է պահվում ավտոկոնցեռնի երկու խոշորագույն գործարքառուների մոտ: Զեղչային արշավը կվերաբերի այն ավտոմոբիլներին, որոնք արտադրվել են 2014 թվականին: Ընկերության առաջարկը կգործի մինչև այս տարվա մայսի 1-ը: Բայց ժամկետները, հնարավոր Է, երկարաձգվեն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի General Motors ավտոարտադրողը հայտարարել Էր Ռուսաստանի շուկայից Opel առևտրանշի, ինչպես նաև Chevrlet առևտրանիշի մոդելների մեծ մասի հեռանալու մասին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը