Իրանի դեմ պատժամիջոցները պետք է դադարեցվեն` «վեցնյակի» հետ համաձայնության ձեռքբերումից հետո. Լավրով
Աշխարհ
Իրանի դեմ պատժամիջոցները պետք է դադարեցվեն «վեցնյակի» հետ համաձայնության ձեռքբերումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նշել է, որ դա վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցներին:
«ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից միակողմանիորեն սահմանված պատժամիջոցները մենք չենք ընդունում ոչ մի իրավիճակում, թե՛ Իրանի, թե՛ մեկ այլ երկրի դեպքում»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում Վանուատուի ԱԳ նախարար հետ բանակցություններից հետո մեկնել է Լոզան, որտեղ անցկացվում է «վեցնյակի» և Իրանի միջև հանդիպումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ