«Ուղևորները գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասվում. գտնվել է տեսաձայնագրություն` գերմանական «Germanwings» ինքնաթիռի բախման վայրից»
Բլոգոսֆերա
Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գերմանական «Germanwings» ինքնաթիռի բախման վայրում ՝ ֆրանսիական Ալպերում, գտնվել է մի քանի վայրկյան տևողությամբ տեսաձայնագրություն ՝ արված բջջային հեռախոսով ՝ բախումից ակնթարթներ առաջ ։
Ֆրանսիական «Paris Match» և գերմանական «Bild» պարբերականներին հաջողվել է այդ ձայնագրությունը լսել և քիչ առաջ նրա վերծանումը նրանք հրատարակել են իրենց կայքերում ։
Ըստ վերոնշյալ պարբերականների ՝տեսագրությունը այնքան քաոսային է, որ անհնար է որևէ մեկին տարբերակել, սակայն դատելով լսվող ճչյուններից՝ ակնհայտ է դառնում, որ ինքնաթիռի ուղևորները գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասվում։ Այդ ձայնագրության մեջ լսվում են «Աստված իմ» բացականչություններ մի քանի լեզուներով, նաև մետաղի հարվածի ձայներ ՝ առնվազն 3 անգամ,որով ենթադրվում է օդաչուն փորձել է կոտրել խցիկի դուռը ։ Դրանից հետո էլ աղաղաղակները ավելի են ուժգնանում ՝ ինքնաթիռը հուժկու թափ է տալիս և քիչ անց այլևս ոչինչ...
Սույն ձայնագրությունը թերևս հաստատում է գտնված սև արկղի ձայնագրության վերծանումը ՝ ըստ որի օդաչուի օգնական Անդրեաս Լյուբիցը գիտակցաբար ինքնաթիռը տարել է կործանման ՝ իր հետ խլելով 149 ուղևորի կյանք»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից