Չիլիում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի
Աշխարհ
Չիլիի հյուսիսում մոլեգնող հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի: Այդ մասին հայտնել է հարավամերիկյան հանրապետության Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին տեղեկատվության համաձայն՝ անհայտ կորածների թվաքանակը շարունակում է աճել և ներկայումս հասել է 57-ի: Այսպիսով, բացառված չէ, որ արդեն երկրորդ շաբաթը Չիլիում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ:
Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղը խոշորագույնն է դարձել վերջին 80 տարվա ընթացքում՝ հանգեցնելով գետերի վարարումների և բազմաթիվ բնակավայրերի հեղեղման: Ամենից ավելի տուժել են Անտոֆագաստա, Ատակամա և Կոկիմբո մարզերը:
Դպրոցներում չեղյալ են հայտարարվել պարապմունքները, իսկ քաղաքներում պարետային ժամ է գործում: Տեղական իշխանություններն օգնություն են ցուցաբերում տարերային աղետից տուժածներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից