Մահացել է մոլորակի ամենածեր բնակչուհին
Աշխարհ
Ճապոնիայում 117 տարեկան հասակում վախճանվել է մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Միսաո Օկավան: Նա մահացել է ապրիլի 1-ին Օսակա քաղաքի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին մի քանի տարիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Kyodo գործակալությունը:
Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին կիմոնոների խանութի սեփականատիրոջ ընտանիքում:
Գինեսի իր վկայականը Օկավան ստացել է 2013 թվականի օգոստոսին, երբ մահացավ նախորդ ռեկորդակիրը՝ Ձիրոեմոնա Կիմուրոն:
Նշելով իր ծննդյան 117-րդ ամյակը՝ նա ասել է, թե պատկերացում չունի իր երկարակեցության պատճառների մասին:
Միսաո Օկավան այրիացել է 1931 թվականին: Նա ուներ երեք երեխա, չորս թոռ և վեց թոռնորդի:
Լուսանկարը' Reuters/Kyodo


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից