Ինդոնեզիայում աշակերտների 7% -ն արտահայտվել է հօգուտ «Իսլամական պետության»
Աշխարհ
Ինդոնեզիայում բարձր դասարանի աշակերտների 7.2%-ն աջակցում է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գործողությունները: Նման տվյալների մասին հայտնում է հետազոտական իրավապաշտպան կազմակերպությունը, որը հարցում է անցկացրել դպրոցականների շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ սոցիոլոգների՝ այժմ ինդոնեզիացի դպրոցականների գրեթե 50%-ն իսլամի մասին պատկերացում է ձեռք բերում ուսումնական հաստատության պատերի ներսում, իսկ հարցվածների ավելի քան 35%-ը՝ դպրոցի սահմաններից դուրս:
Ինդոնեզիան համարվում է ամենամեծ մահմեդական երկիրն աշխարհում: Ըստ Հանրապետության կառավարության՝ վերջին ժամանակներում ԻՊ-ին է միացել Ինդոնեզիայի ավելի քան 600 քաղաքացի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ