Դատարանը բեկանել է Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Շադիդ Գուբաշևի կալանքը
Աշխարհ
Մոսկվայի քաղաքային դատարանը ծագումով Ինգուշեթիայից Շադիդ Գուբաշեվի կալանքը հայտարարել է անօրինական,: Նա մեղադրվում է ընդդիմադիր գործիչ Բորիս նեմցովի սպանության մեջ: Բասմանյան դատարանի քննարկմանն է ուղարկվել նոր խափանման միջոցը: Նախքան դատական նիստը Շադիդ Գուբաշևը կմնա կալանքի տակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը նմանատիպ որոշում է կայացրել Համզաթ Բահաևի նկատմամբ:
Ավելի վաղ Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել մեկ նիստի ընթացքում Շադիդ Գուբաշևին և Բահաևին:
Մոսկվայի քաղաքային դատարանի դատավորը, այսօր բացելով պաշտպանության բողոքի նիստը, նման խափանման միջոցն ընտրելու կարգը գնահատել է տվյալ գործով կողմերի իրավունքների խախտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից