Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել
Աշխարհ
Ամերիկացի հայամետ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մենենդեսը ենթադրաբար կիրառել է իր ծառայողական դիրքը ծանոթին օգնելու համար, ինչի դիմաց նվերներ է ստացել նրանից:
Խոսքն ակնաբույժ Սալոմոն Մելգենի մասին է, ով միաժամանակ հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության դոնոր:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մենենդեսը լքել է սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը: Նրան կարող են փոխարինել դեմոկրատներ Բարբարա Բոքսերը կամ Բենջամին Կարդինը: Մենենդեսի լիազորությունների ժամկետը լրանում էր 2018 թ.:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ