ՆԱՏՕ-ում խոստացել են ավելացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ներկայությունը
Աշխարհ
ՆԱՏՕ-ն կշարունակի ավելացնել իր ուժերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին, հայտնում է lenta.ru-ն:
«Կանադան և նրա միջազգային դաշնակիցները կշարունակեն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետություններում ուժերի ավելացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:
Կանադացի զինվորականներն ապրիլի 1-ին Լեհաստանում համատեղ զորավարժություններ են սկսել լեհական բանակի հետ: Զորավարժությունների նպատակն է լեռնային տեղանքի պայմաններում մշակել ՆԱՏՕ-ի միավորումների փոխգործակցությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ