Կալիֆոռնիան առաջին անգամ օրենսդրորեն սահմանափակել է ջրի սպառումը
Աշխարհ
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն ապրիլի 1-ին հրամանագիր է ստորագրել նահանգում ջրի օգտագործումը մեկ քառորդով կրճատելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, սա առաջին նման դեպքն է նահանգի պատմության մեջ: Նոր պահանջները վերաբերում են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ ընկերություններին, սակայն ֆերմերների համար բացառություն կարվի:
Բրաունը, մասնավորապես, պահանջել է նահանգի սահմաններում 4,6 միլիոն քառակուսի մետր խոտածածկերը փոխարինել երաշտադիմացկուն լանդշաֆտային տարրերով, որոնք ոռոգում չեն պահանջում: Սպառողներին զեղչ կտրամադրվի հին կենցաղային սարքերը նորերով փոխարինելիս, եթե դրանք ավելի արդյունավետ լինեն ջրի խնայողության տեսակետից:
Կալիֆոռնիայում չորրորդ տարին անընդմեջ տեղումները քիչ են երկարաժամկետ նորմայից: Այս տարի նահանգում ձյան քանակը եղել է ռեկորդային ցածր:
Մարտի վերջին նահանգապետը 1 միլիարդ դոլար է տրամադրել ջրամատակարարման ենթակառուցվածքի օժանդակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ