Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ստամբուլում, որտեղ վերջին օրերին մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, ոստիկանությունը հակաահաբեկչական լայնածավալ գործողություն է սկսել, տեղեկացնում է haqqin.az-ը:
Նախնական տվյալներով՝ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են ձախ ծայրահեղական «Ազգային ազատագրական ճակատ հեղափոխական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար, որի անդամները զինված հարձակում են իրականացրել Ստամբուլի արդարադատության պալատի, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի վրա:
Հենց այդ կազմակերպությունն էր պատասխանատու 2013 թվականի մայիսին Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում ահաբեկչության իրականացման համար, որի ընթացքում զոհվել էր 46, վիրավորվել` 155 մարդ:
Այդ խմբավորման անդամներն ահաբեկչություն են իրականացրել Անկարայում՝ ԱՄՆ դեսպանատան շենքում, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը, ևս մեկ մարդ վիրավորվել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ