Ֆիլիպիններում սպանվել է ԱՄՆ-ի կողմից ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը
Աշխարհ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Ֆիլիպիններում իրենց կողմից ամենափնտրվող ահաբեկիչներից մեկի՝ Զուլկիֆլի բին Հիրի սպանության մասին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Բին Հիրը, ում բռնելու համար ամերիկյան իշխանությունները 5 մլն դոլար պարգևատրում էին խոստացել, սպանվել է դեռևս հունվարին:
Բին Հիրը ծնվել է Մալայզիայում 1966-ին: Ինժեների կրթությունն ստացել է ԱՄՆ-ում: Նրան համարում են «Կումպուլուն Մուջահիդին Մալայզիա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար և «Ջեմաա Իսլամիա» կազմակերպության կենտրոնական հրամանատարության անդամ: 2003-ից նա գտնվել է Ֆիլիպիններում, որտեղ, ենթադրվում է, իսլամիստներին ռումբ պատրաստել է սովորեցրել:
«Ջեմաա Իսլամիան» համարվում է «Ալ-Քաիդայի» ճյուղավորումն ու պատասխանատու է Ֆիլիպիններում բազմաթիվ ահաբեկչությունների համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ