Ադենի նավահանգիստ են ժամանել օտարերկրյա զորքեր
Աշխարհ
Եմենի նավահանգստային Ադեն քաղաք են ժամանել անհայտ ազգությամբ օտարերկրյա զորքեր, հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Ադենում կատաղի պայքար է մղվում հութի ապստամբների դեմ, որոնք փորձում են դեպի քաղաքի կենտրոն շարժվել տանկերի և զրահապատ մեքենաների օգնությամբ:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան յոթ գիշեր տևող ավիահարվածներ է հասցրել նրանց դիրքերին:
Նախագահը նախկինում ապաստան է գտել Ադենում այն բանից հետո, երբ հուսիթները հունվարին լիակատար վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Սանայում և նրան տնային կալանքի տակ դրել:
Ապստամբների նպատակն է փոխել կառավարությունը, որը նրանց կարծիքով կոռումպացված է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից