«Իսլամական պետության» առաջնորդն ամուսնացել է Գերմանիայի քաղաքացուհու հետ
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ամուսնացել է Գերմանիայի երիտասարդ քաղաքացուհու հետ: Այս մասին հայտնել 1news.az-ը` հղում անելով «Ալ-Սումարիյա» հեռուստաընկերությանը:
Ըստ արաբական լրատվամիջոցի` Ալ-Բաղդադիի կինն Իրաք է եկել Սիրիայի տարածքով: Ամուսնությունը ձևակերպվել է Մոսուլում` գաղտնիության պայմաններում:
Նշվում է, որ Իսլամիստների առաջնորդի կինը ներկայում զբաղվում է ահաբեկիչների կողմն անցած կանանց կենցաղի կազմակերպչական հարցերով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան