Եմենում 2 շաբաթում զոհվել է ավելի քան 500 մարդ. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Եմենում վերջին 2 շաբաթում ավելի քան 500 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ամոսի հայտարարության մեջ ասված է, որ այդ ժամանակահատվածում մարտական գործողությունների զոհ է դարձել 519 մարդ, ևս 1700-ը վնասվածքներ են ստացել: Բացի այդ, զոհերի թվում կա 90 երեխա:
Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան գնդակոծում է Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ քաղաքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից