Իրանի հետ գործարքը սպառնում է Իսրայելի գոյությանը. Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ դեմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Associated Press գործակալության փոխանցմամբ` զրույցի ընթացքում Նեթանյահուն նշել է նաև, որ պայմանավորվածությունների հիման վրա վերջնական համաձայնությունը «սպառնալիք կլինի Իսրայելի գոյությանը»:
Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, Օբաման իսրայելցի վարչապետի հետ զրույցում հայտնել է, որ Իրանի հետ գործարքը զգալի առաջընթաց է դեպի ամուր համաձայնությունը, որը «կկտրի դեպի միջուկային ռումբ տանող ճանապարհը»:
Լոզանում երեկ ավարտվել է Իրանի և «վեցյակի»` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը:
Իրանի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում գրառում էր արել` տեղեկացնելով, որ «լուծում է գտնվել»: Իրանի արտգործնախարարը, մասնավորապես, գրել էր. «Իրանի միջուկային ծրագրի հարցերով լուծումները գտնված են: Կարելի է անմիջապես սկսել աշխատանքը համաձայնության նախագծի շուրջ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից