Քենիայի համալսարանի վրա հարձակվողները կրակել են միայն քրիստոնյաների վրա. ԶԼՄ-ներ
Աշխարհ
«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ովքեր Քենիայի Գարիսա քաղաքում հարձակվել են համալսարանի վրա, կրակել են միայն քրիստոնյաների վրա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ականատեսներին:
Ջոյել Այոնան հարձակման ժամանակ համալսարանի մասնաշենքում է եղել: Նրա խոսքով` գրոհայինները ներխուժել են քրիստոնեական պատարագին և պատանդներ վերցրել, ապա նրանք անցել են հանրակացարանները՝ կրակելով բոլորին, բացի մուսուլմաններից:
Համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Քոլինզ Վետանգուլայի խոսքով՝ գրոհայինները բացել են դռները և հարցրել` քրիստոնյանե՞ր եք, թե՞ մուսուլմաններ: Եթե քրիստոնյաներ լինում էին, գնդակահարվում էին տեղում:
Ագուստինե Ալգանայի խոսքով` առաջին կրակոցները հնչել են, երբ շատ ուսանողներ դեռ քնած են եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից