A320-ի աղետի վայրում գտել են երկրորդ «սև արկղը»
Աշխարհ
Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, ով մասնակցել է Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի կործանման հետաքննությանը, ապրիլի 2-ին հայտարարել է երկրորդ «սև արկղի» գտնվելու մասին, հաղորդում է AFP-ն:
Ավելի վաղ՝ մարտի 24-ին, աղետի վայրում հայտնաբերվել է առաջին «սև արկղը», որը բովանդակում էր օդաչուների խցիկում խոսակցությունների ձայնագրությունները:
Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղևորվում էր Դյուսելդորֆ, կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետևանքով զոհվել է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սև արկղի» ձայնագրությունը ցույց է տալիս, որ աղետը դարձել է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լյուբիցի դիտավորյալ գործողությունների հետևանքը:
Բացի այդ, Գերմանիայում քննիչները հայտարարել են, թե տվյալներ են ստացվել այն մասին, որ Լուբիցը հետաքրքրվում էր ինքնասպանության մեթոդներով, ինչպես նաև ուսումնասիրում էր օդաչուների խցիկը փակող դռան կառուցվածքը: Քննիչները Լուբիցի բնակարանում գտել են նրա անձնական պլանշետային համակարգիչը և ուսումնասիրել համացանցում նրա որոնումների պատմությունը աղետին նախորդած շաբաթվա ընթացքում:
Երկրորդ ինքնագրիչը գրանցում է օդանավի տեխնիկական համակարգերի վիճակի պարամետերերը: Այդ տվյալները չափազանց կարևոր են համարվում ինքնաթիռում տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար, քանի որ դրանք ամբողջական տեղեկատվություն են պարունակում ռադիոխոսակցությունների ժամանակի, օդանավի շարժման արագության, բարձրության և ուղղության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից