Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները 

Օտարերկրյա ներդրողները հասկանում են, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է հանգուցակետ

Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հաջորդական ծրագրերի իրականացմամբ ձգտում է Հայաստանը դարձնել օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկիր: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումային քաղաքականության վարչություն պետ Վահագն Լալայանի հետ Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների, ակնկ ալվող խոշոր ներդրումային ծրագրերի ու Հայաստանով հետաքրքրված երկրների մասին:

Բարեփոխումներ և զարգացման ծրագրեր'գրավիչ ներդրումային միջավայր ունենալու համար

Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխմանն ուղղված մի քանի ծրագրեր կարող եմ նշել, որոնք արդեն ընթացքում են և կարելի է ասել' շուտով կտան արդյունքներ: Առաջինը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ իրականացվող ծրագիրն է: ՏՀԶԿ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի անդամ են 34 պետություններ և որի առաջարկությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհում: Մենք ՏՀԶԿ-ի հետ ծրագիր ենք իրականացնում' ուղղված Հայաստանի երկու ոլորտների մրցունակության բարձրացմանը' ագրոբիզնես և ոչ մետաղական շինանյութեր: Այս տարի և մյուս տարվա սկզբին պետք է ապահովենք ծրագրի իրականացման փուլում զեկույցներում ներկայացված առաջարկությունների արդյունավետ ու նպատակային իրագործումը: Դրա արդյունքում կունենանք ավելի բարեփոխված ոլորտ ու ներդրողների համար ավելի գրավիչ պայմաններ: Ինչու չէ նաև այլ դոնորների ու ՏՀԶԿ-ի միջոցով օտարերկրյա լրացուցիչ ներդրողներ կներգրավենք:

Հաջորդը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ԵՄ Թվիննինգ ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներն են: Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում մենք պատրաստվում ենք վերանայել օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենսդրությունը, արդիականացնել այն, համապատասխանեցնել նոր իրականությանը, ուժեղացնել օտարերկրյա ներդրողների իրավունքների պաշտպանությունը, արտոնությունները, ամրագրել այլ մեխանիզմներ: Արդյունքում կունենանք օտարերկրյա ներդրողների համար ավելի մատչելի և հասկանալի օրենսդրություն: Նախատեսում ենք նաև օրենքում ամրագրել ներդրողների համար գործող արտոնություններ: Ճիշտ է, մենք միշտ ընդգծում ենք, որ առանձին ներդրումային ծրագրերին պատրաստ ենք առանձին արտոնություններ տրամադրել: Կարծում եմ, այդ գաղափարն օրենքում ամրագրելը կհաստատի օտարերկրյա ներդրումները խթանելու մեր պատրաստակամությունը: Օրենքի որոշ դրույթներն էլ պետք է հստակեցվեն: Մենք նաև օրենքը կհամապատասխանեցնենք այսօրվա իրականությանը, քանի որ այն գրվել է 1994 թվականին, դրանից հետո լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են եղել: Երբ օրենքը այն ժամանակ գրվել է, ենթադրվել է, որ այն կունենա ենթաօրենսդրական ակտեր, բայց մնացել է միայն օրենքը:

Բացի այդ, նախատեսված է մշակել օտարերկրյա ներդրումների խթանման համակարգ, զարգացնել կարողությունները և անհրաժեշտության դեպքում ստեղծել ներդրողներին աջակցող նոր ինստիտուտներ:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ կտարվեն առանձին ոլորտների արտահանման շղթաների բարելավման ուղղությամբ: Այժմ աշխատում ենք ձկնամթերքի ոլորտի բարեփոխումների վրա: Նախնական նախագիծը կա, որը շուտով կբերվի վերջնական տեսքի, երկու այլ ոլորտ ևս կդիտարկենք այս տարվա ընթացքում: Արտահանման շղթայի բարեփոխումը նշանակում է, որ դիտարկվում են տվյալ ոլորտում արտադրությունից մինչև արտահանում ընկած բոլոր գործընթացները: Շղթայի յուրաքանչյուր մասում առկա բոլոր խնդիրները լուծվում են: Արդյունքում կունենանք ավելի գրավիչ ոլորտ:

Զարգացման չորրորդ ծրագիրը Համաշխարհային բանկի հետ է' ուղղված առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի իրականացմանը: Այս ծրագրի իրականացման փուլում հնարավորություն կստեղծվի կարողությունների ուժեղացման, կլաստերների ստեղծման, առևտրային ներկայացուցչությունների հիմնման համար: Այս չորս ծրագրերը լուրջ խթան կլինեն նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:

Միջոցառումներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի' որպես ներդրումների երկրի հանրաճանաչությունը

Ապրիլի 26-28-ին կայացավ «Made in Armenia» ցուցահանդես-համաժողովը, որի ժամանակ ներկայացված էր մեր այն արտադրանքը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին: Մենք կարողացանք ցույց տալ, թե ինչ կա Հայաստանում, ինչ կարող ենք արտադրել: «Made in Armenia» ցուցահանդեսին մասնակցած ընկերությունները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ' սարքաշինություն, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն, դեղագործություն, ոգելից խմիչքներ, պահածոներ, մսամթերք և այլն: Տասից ավելի ոլորտներ' համահունչ արտահանմանն ուղղված մեր ռազմավորության առաջնահերթ ոլորտներին:

Հաջորդը' Ասիական զարգացման բանկի հետ համատեղ լուրջ միջոցառում է նախապատրաստվում. Միջազգային ներդրումային համաժողովը, որը տեղի կունենա 2016 թվականի սկզբներին, իսկ մինչ այդ «road show»-ների տեսքով տարբեր երկրներում պատվիրակությունները կներկայացնեն Հայաստանի հնարավորությունները, ներդրումային ծրագրերը: Միջազգային ներդրումային համաժողովը կլինի Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշորը և ամենաներկայացուցչականը: Հնարավոր է, որ արտերկրում կազմակերպվի, որ ավելի մեծ ճանաչելիություն ձեռք բերի:

Ներդրումային ծրագրեր ու երկրներ, որոնց հետ համագործակցում է Հայաստանը

Անցյալ տարվանից մենք սկսել ենք հավաքագրել ներդրումային ծրագրեր ամբողջ Հայաստանից, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ենթակառուցվածքային:

Արդեն ներդրումային ծրագրերի բազա ունենք ու մեր բարձրագույն ղեկավարության, արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցիչների տարբեր երկրներ այցերի, անձնական հանդիպումների ժամանակ այդ ծրագրերը ներկայացնում ենք օտարերկրյա ներդրողներին, համապատասխան մարմիններին:

Մենք ունենք լուրջ ծրագրեր, որոնք ներկայացվել են տարբեր երկրներում: Այժմ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, Արգենտինայից, Հնդկաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, որոշ եվրոպական երկրներից:

Մոտ 5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ու մոտ 560 միլիոն դոլարի մասնավոր ծրագրեր ունենք, որոնք առաջիկայում իրականանալու ներուժ ունեն:

Ունենք ծրագրեր այլընտրանքային և ավանդական էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում, առկա են տուրիստական, քաղաքային ենթակառուցվածքային ծրագրեր, ունենք երկաթգծի ծրագիրը:

Ցանկանում եմ մի միտք շեշտադրել: Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ ներդրումային ծրագիրը մեկ ամսում է լինում: Որպեսզի խոշոր ծրագիրն իրականանա, պետք են տարիներ: Նախագծման, որոշում կայացնելու համար պահանջվում է մեծ ժամանակ: Ցավոք, պատահում է, որ նախագծման ընթացքում իրականություն է փոփոխվում, պետք է լինում նոր հաշվարկներ իրականացնել: Պատկերացրեք անհատը, օտարերկրացին իր տնտեսական շահերի կենտրոնը դարձնում է Հայաստանը: Նա կարո՞ղ է մի քանի ամսում որոշել, ամեն ինչ հաշվարկել ու գալ, սկսել բիզնես: Նա ոչ միայն պետք է մտածի շահույթի մասին, նաև թե որքաÕ ¶ հեշտությամբ կարող է հասնել Հայաստան, կամ, թե ինչ բնակլիմայական պայմաններում է գտնվում երկիրը. այդ բոլորը կարող է ինչ-որ մեկին դուր գալ, մյուսին' ոչ: Սա լուրջ գործընթաց է, որը մեկ-երկու օրվա հարց չէ:

Ահա, թե այսօր ինչ ունի Հայաստանը գործարարների համար

Մենք, մի կողմից' բաց երկնքի քաղաքականություն ստեղծեցինք, որն ավելի մատչելի դարձրեց Հայաստան հասնելը, քանի որ մենք հիմնականում օդային ճանապարհով ունենք կապ աշխարհի հետ, մյուս կողմից' մի ամբողջ շղթա ՓՄՁ-ների համար: Ունենք ՓՄՁ ԶԱԿ-ը, որն աջակցում է նոր ստեղծվող, սկսնակ բիզնեսին, ունենք ունիվերսալ վարկային կազմակերպություն, որը վարկավորում է կատարում, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը սուբսիդավորում է տոկոսադրույքը' հեշտացնելով գործարարի կյանքը: Մենք ունենք արտահանման ապահովագրություն, որն արդեն սկսել է գործել ու կան պայմանագրեր: Այն լուրջ խթան է ՓՄՁ-ների համար, որոնք իրենց արտադրանքը նաև արտահանում են, քանի որ ոչ միայն ապահովագրում են այդ ՓՄՁ-ների չվճարումը արտերկրում, այլ նաև ապահովագրությունը կարող է լուրջ հիմք հանդիսանալ մեր բանկային համակարգի համար, որ ավելի արտոնյալ պայմաններով վարկավորեն այդ սուբյեկտներին: Այսպիսով հեշտանում է նաև արտահանումը:

ԵՏՄ անդամությունն ու GSP+ արտոնյալ ռեժիմը ԵՄ-ի հետ' Հայաստանի տնտեսական գրավչություններից մեկը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ներդրումների տեսանկյունից շատ հետաքրքիր երկիր է դառնում: Մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ նաև եվրոպական երկրների հետ' GSP+ համակարգը: Մյուս կողմից' հնարավորություն ունենք դուրս գալ Իրանի, Իրաքի, նույնիսկ աֆրիկյան երկրների շուկա: Հայաստանը դառնում է հանգուցակետ տարածաշրջանում, որը ոչ միայն մենք ենք հասկանում, այլև ուրիշները: Մեզանից ավելի շատ հասկանում են օտարերկրյա ներդրողները, ուղղակի պետք է ժամանակ, որ կատարեն հաշվարկներ, ը նտրեն ոլորտը և գան ու կատարեն ներդրումներ:

Պատրաստեց Անի Նազարյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս
Ամենադիտված