«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ 

Հայկական առևտրային ցանցը Երևանում համախմբել է տարբեր երկրների հայ գործարարներին

Տնտեսություն

Շուրջ 14 երկրների հայկական առևտրաարդյունաբերական պալատներ ընդգրկող Հայկական առևտրային ցանցը (ՀԱՑ) Երևանում անցկացնում է 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստն ու 2-րդ գործարար ֆորումը:

Միջոցառմանը մասնակցում են արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև անհատ գործարարներ Հայաստանից, Արցախից ու այլ երկրներից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարության գլխավոր խնդիրն է սփյուռքի համայնքներին համախմբել' ըստ մասնագիտությունների ու գործունեության ոլորտների: «Մասնագիտական ժողովների միջոցով փորձում ենք ամրապնդել մասնագիտական կապերը, փորձի փոխանակումը հզորացնել, կարողանալ հայրենիք ծրագրեր բերել: Առևտրաարդյունաբերական պալատներ գործում են տարբեր երկրներում, և մենք որոշեցինք համատեղ գործունեության ծրագրեր ու հրապարակ ստեղծել: «Համահայկական առևտրային ցանցը» մի կառույց է, որն ակտիվորեն աշխատանքներ է տանում տարբեր երկրների առևտրային պալատների հետ:

Այսօր 14 երկրներ անդամակցում են այս կառույցին, այսինք 'սա անհատական անդամակցություն չի ենթադրում, այլ ամբողջ պալատը դառնում է այս կառույցի անդամ: Ցանցը ստեղծվել ու կայացել է, անդամներն իրար ճանաչում են ու համատեղ ծրագրեր իրականացնում»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում ՀՀ պաշտոնյաները գործարարներին կներկայացնեն Հայաստանում ներդրումային, հարկային քաղաքականության առանձնահատկությունները, Փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող աջակցության ձևերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդակցությամբ պայմանավորված արտահանումների և ներմուծումների պայմանները, ինչպես նաև ներդրումային քաղաքականության յուրահատկությունները: Նա խոսեց նաև Հայաստան-Եվրամիություն կապերի, ապրանքների արտահանման GSP+ արտոնյալ ռեժիմի, նաև Հայաստանում գործող ազատ առևտրային գոտիների մասին: «Ազատ տնտեսական գոտում, եթե որևէ ձեռնարկություն ստանում է գործունեություն ծավալելու լիազորագիր, ազատվում է ավելաց ված արժեքի հարկից, շահույթահարկից, վճարում է պակասեցված երկամտահարկ: Երրորդ երկրներից ապրանք ներմուծելիս, եթե կան մաքսատուրքեր, դրանք չի վճարում: Այս ձևաչափը, կարծում եմ, բիզնեսին պետք է հետաքրքրի»,-ընգծեց փոխանախարարը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ խոսեց Հայաստանում վարվող հարկային քաղաքականության մասին: «Մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծելու Հարկային օրենսգիրք, որպեսզի տարբեր օրենքներում առկա մոտեցումները ներկայացվեն մեկ միասնական օրենսդրությամբ: Բավականին բարդ է դա իրագործելը, բայց աշխատանքներն սկսվել են: Այս տարվա դեկտեմբերին մենք կունենանք նախնական տարբերակը, որը հնարավոր կլինի ուղարկել Ազգային ժողով ու այնտեղ լայն քննարկումներ անցկացնել' ներգրավելով նաև հասարակական կազմակերպություններին»,-նշեց Արմեն Ալավերդյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ այս նպատակն իրագործելու համար ունեն միջազգային կառույցների աջակցությունն ու տարբեր զարգացած երկրների փորձը:

Հարկային ու մաքսային ոլորտներում առկա կնճռոտ հարցերը պետք է լուծում ստանան նշյալ օրենսգրքում: Դրանում պետք է արտացոլվեն նաև վարչարարական գործընթացները նկարագրող դրույթները»,-տեղեկացրեց Ֆինանսների փոխնախարարը:

Նա շեշտեց էլեկտրոնային կառավարման համակարգի գործունեության կարևորությունը' ավելացնելով, որ առաջիկա տարիներին անցում է կատարվելու 100 տոկոս էլեկտրոնայնացման, որպեսզի լիովին բացառվեն դեմ առ դեմ շփումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը
Ամենադիտված