Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել 

Խաչվերացի առթիվ ԱԹՀ-ում իրականացվող տոնակատարություններն ու միջոցառումները

ԱՐԽԻՎ

Այս կիրակի՝ սեպտեմբերի 13-ին նշելու ենք Հայ Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը:

Ձեր ուշադրությունը հատկապես ուզում ենք հրավիրել սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16.00-18.30-ը թեմի երիտասարդների կողմից իրականացվելիք «Խաչի քարող» ծրագրին, որի ընթացքում քաղաքային տրանսպորտի վարորդներին աչքուլունքների փոխարեն օրհնած խաչեր են ու աղոթաթերթեր են նվիրելու:

Նույն օրը՝ ժամը 18.00, Արարատ քաղաքում կառուցվող նոր եկեղեցու մոտից հավատավոր ժողովուրդը խաչի թափորով քայլելու է դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի:

Սեպտեմբերի 13-ին մի շարք համայնքներում Ս. Պատարագի ավարտին եկեղեցիների բակերում կազմակերպվելու են տոնախմբություններ, հյուրասիրություններ և այլն:

Ստորև ներկայացնում ենք միջոցառումների ցանկը, Խաչվերաց տոնի և «Խաչի քարոզ» ծրագրի մասին պատմող նյութերը:

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16:30-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Ս. Խաչի տոնի նախօրեին արդեն չորրորդ անգամ Երևանի բանուկ կանգառներում իրականացնելու են Խաչի քարոզ: Այս անգամ ընտրել են Տիգրան Մեծ պողոտայի Տաշիր և Ռոսիա առևտրի կենտրոնների մոտակա կանգառները: Երիտասարդները այստեղ խաչեր են բաժանելու քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները: Ուղևորներին ու անցորդներին նվիրելու են Ս. Խաչի տոնի խորհրդի մասին պատմող թերթոններ:

Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի մայիսի 18-ին՝ Ս. Խաչի երևման տոնին: Հասարակության կողմից լայն արձագանքներ ստանալով՝ երիտասարդները այն դարձրել են շարունակական և իրականացնում են Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված տոների ժամանակ: ԱՀԹ երիտաարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ծրագրին մասնակցում են թեմի բոլոր եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամները:

Խաչվերաց

«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ' փրկվածներիս համար' Աստծո զորություն» (Ա Կորնթ.1:18):

Խաչվերացի տոնը հիշատակն է Տիրոջ խաչափայտի' պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: «Խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն'«խաչի բարձրացում»:

614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքը ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մյուս մասին գերի տարավ: Պարսիկ զինվորներն ավերեցին Տերունական սրբավայրերը, թալանեցին Ս. Հարություն տաճարը և իրենց հետ տարան այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոս: Սակայն Տիրոջ Խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ: Պարսկաստանի բնակչությունը երկյուղածությամբ էր վերաբերվում Ս. Խաչին: Շատերը, դիմելով տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, դարձան քրիստոնյա:

Հունաց Հերակլ կայսրը, ով աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը' Մժեժ Գնունու գլխավորությամբ: Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը ժողովրդի մեծ բազմության հետ միասին ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:

Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով նախ փոխադրվեց հայոց Կարին քաղաք: Կարինում պարսիկները փորձեցին հետ վերցնել այն, սակայն հայերը, Խաչափայտը թողնելով, հետ մղեցին պարսիկների հարձակումը: Վերադառնալով՝ տեսան, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Այդ վայրը հետագայում դարձավ ուխտատեղի, իսկ Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռնագագաթն այս դեպքերից հետո կոչվեց Խաչափայտ: Գերեդարձության ճանապարհին Տիրոջ Խաչափայտը գրեթե ամենուրեք բարձրացվում էր և փառաբանվում: Խաչափայտի գերեդարձը տեղի ունեցավ Ք.Հ. 628թ-ին:

Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք, սակայն Քրիստոսի խաչելությամբ այն դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել՝ նշանակում է զոհաբերվել: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ չարի և մահվան:

Խաչն իր խորհրդով անսահմանությունը կապում է երկրի, հավիտենականը՝ ժամանակավորի, հոգևորը՝ նյութականի հետ: Ի վերջո, Աստված և մարդ հանդիպեցին խաչի շնորհիվ, և այդ հանդիպման ընթացքում փառավորվեց Աստված:

Խաչվերացի տոնը Հայ Եկեղեցում

Սկսած առաքելական ժամանակաշրջանից' Քրիստոսի Խաչը' որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքային և ծիսական կյանքում:

Խաչվերացի տոնին նախորդում է շաբաթապահքը, երբ հավատացյալները պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվում են մասնակից դառնալ տոնի խորհրդին:

Իսկ Տոնի օրը՝ կիրակի երեկոյան, կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն և անդաստանի կարգ: Ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով դուրս են բերում և պտտում եկեղեցու շուրջ: Սա պատկերն է ազատագրված Խաչափայտի վերադարձի՝ Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով դեպի Երուսաղեմ: Թափորապետը զարդարված Խաչով խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը'բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Ժողովրդական սովորույթները

Մինչև 20-րդ դարի սկիզբը Խաչվերացի տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանումներ. Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն Զադագ և այլն:

Խաչվերացի տոնին բնորոշ են ուխտագնացությունները: Յուրաքանչյուր բնակավայր ուներ տոնին նվիրված իր ուխտավայրը: Մինչև այժմ էլ Խաչվերացի տոնի նշանավոր ուխտավայրերից է Վայոց Ձորում գտնվող Արկազի Ս. Խաչ եկեղեցին: Զանգեզուրում առանձնակի նշանակություն էր տրվում Ծիծեռնավանքին: Այս տոնին նվիրված ամենազանգվածային ուխտագնացության վայրերից էր Կարնո լեռների ստորոտում գտնվող Խաչկա վանքը:

Տոնի կապակցությամբ եկեղեցիներին մատուցում էին որոշակի նվերներ (ուլեր, գորգեր, տարբեր գործվածքներ և այլն): Այնքան համատարած էր Ս. Խաչին ուլ մատաղ անելու սովորույթը, որ կենցաղում այդ տոնը շատ հաճախ ուներ նաև նշված երևույթը բնութագրող անվանումներ'Ուլոց (Ուլնոց), Խրով և այլն:

Վասպուրականում տարածված էր այդ օրվա կապակցությամբ փայնաքեօշ (համեմով հաց) թխելու և այն աղքատներին բաժանելու սովորույթը:

Մուսալեռցիները Խաչվերացի տոնին (Խաչեյն Զադագ) ուխտի էին գնում Ս. Թովմաս առաքյալի վանքը, ուր Ս. Պատարագին մասնակցելուց հետո պատրաստում էին հարիսա:

Տոնին առնչվող ժողովրդական ավանդույթներից էր նոր հանգուցյալներ ունեցող ընտանիքներին հարազատների կողմից ուլ կամ գառ նվիրելու սովորույթը: Դրանք թոնրի մեջ խորովելով, բլղուրի կամ ձավարովի փլավի վրա դրած, բաժանում էին սգավոր ընտանիքներին:

Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը: Տոնի առթիվ ԱՀԹ մի շարք համայնքներում կիրականացվեն տոնական միջոցառումներ և սիրո ճաշ:

Խաչվերացի նախօրեին՝ սեպտեմբերի 12-ին

ժամը 8.30-ին

Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը ուխտի կմեկնի Նշավան: Այստեղ նախատեսվում է մատաղի հյուրասիրություն: Ուխտավորները Զնջրլու գյուղի Ս. Սարգիս եկեղեցու տարածքում եկեղեցու պահպանման համար պարիսպ կկառուցեն:

Մալաթիայի ս.Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի կմեկնի Շեննիկի Մազարա գյուղի Ս. Խաչ եկեղեցի

ժամը 16:30-18:30,

ԱՀԹ երիտասարդաց միությունները Ս. Խաչի տոնի նախօրեին Երևանի Տիգրան Մեծ պողոտայի կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին ու անցորդներին նվիրելու են Ս. Խաչի տոնի խորհրդի մասին պատմող թերթոններ:

ժամը 17.00-ին,

Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցու բակում հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը բաց դաս կանցկացնի Խաչվերացի տոնի մասին: Հանդիպման ավարտին մասնակից երեխաներին նվերներ, փաթեթներ կբաժանվեն:

ժամը 18.00-ին

Հանդիսավոր տոնական խաչերթ կիրականացվի Արարատ քաղաքի կառուցվող եկեղեցու հիմքերի մոտից դեպի Արարատի Ս.Հակոբ եկեղեցի:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ ՝ եկեղեցու համայնքը, Արարատ քաղաքի դպրոցների աշակերտները և այլ ուսումնական հաստատությունների սաները, ուսանողները, Արարատի քաղաքապետարանի, բժշկական կենտրոնի աշխատակիցներըը, Արարատ համայնքի գյուղապետարանի աշխատակազմը, մարզի N զորամասի զինվորները և Արարատի մարզի պատանի երկրապահները խաչով, խաչվառով և զինվորական նվագախմբով կքայլեն դեպի Արարատ համայնքի Ս. Հակոբ եկեղեցի:

Մասնակիցները ճանապարհին կբաժանեն Ս. Խաչի տոնի խորհդի մասին պատմող թերթոններ: Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի Անդաստանի արարողություն և պահպանիչ աղոթքով կավարտվի նախաձեռնությունը:

ժամը 22.00-1.00-ին,

Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի կունենա Հսկման արարողություն:

Խաչվերացի տոնին հավարտ Ս. Պատարագի

ժամը 14.00-ին,

Նոր Նորքի Ս.Աստվածածին եկեղեցու բակում նախատեսվում է սիրո ճաշ և տոնական միջոցառում: Հանդես կգան Երևանի 106 դպրոցի նժդեհիկները ազգային պարերով:

ժամը 13.00-ին,

Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցում նախատեսվում է սիրո ճաշ և միջոցառում եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ:

Ս.Հովհաննես եկեղեցու համայնքը ուխտի կմեկնի Դարալագյազի Ս. Խաչ եկեղեցի:

ժամը 13.00-ին,

Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում նախատեսվում է խաչապտույտ եկեղեցու հարակից փողոցներով, այնուհետև տեղի կունենա միջոցառում՝ տիկնանց միության կազմակերպած «Երջանկության գաղտնիքը» խորագրով:

ժամը 13.00-ին,

Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցու բակում տեղի կունենա միջոցառում՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աջակցությամբ:

ժամը 15.30-ին,

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է համերգային ծրագիր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան «Նարեկ» և «Հայկազունք» պարային համույթների, կրկեսային դպրոցի սաների, Գինոսյանի դպրոցի դհոլահարների խումբի մասնակցությամբ:

ժամը 13.00-ին,

Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցու բակում նախատեսվում է համերգային ծրագիր Նուբարաշեն վարչական շրջանի Մշակույթի տան և մանկապարտեզի սաների մասնակցությամբ:

ժամը 13.30-ին,

Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում նախատեսվում է սիրո ճաշ և համերգային ծրագիր Գարեգին, Հարություն և Բարեղամ երաժիշտների մասնակցությամբ:

ժամը 10.00-ին

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը հոգևոր հովվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ Արգավանդի խաչմերուկից թափորով կքայլի դեպի եկեղեցի և հավարտ Ս. Պատարագի միջոցառում կիրականացնի եկեղեցու երիտասարդաց միության մասնակցությամբ:

ժամը 17.00-ին,

Վերին Արտաշատի Ս.Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի կմեկնի Նորաշեն գյուղի խոնարհված Ս. Հովհաննես եկեղեցի, որտեղ նախատեսվում է սիրո ճաշ և համերգային ծրագիր:

ժամը 13.00-ին,

Վեդու ս.Աստվածածին եկեղեցու բակում նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և տոնախբություն համայնքի երգի- պարի խմբերի մասնակցությամբ

ժամը 13.00-ին,

Մխչյանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում նախատեսվում է սիրո ճաշ և տոնական միջոցառում՝ եկեղեցու պարի խումբի մասնակցությամբ:

 

Հանդիսավոր խաչերթ Արարատի մարզում

Ս. Խաչի տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ին, Արարատ քաղաքի կառուցվող եկեղեցու հիմքերի մոտից դեպի Արարատի Ս.Հակոբ եկեղեցի հանդիսավոր տոնական խաչերթ կիրականացվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ եկեղեցու համայնքը, Արարատ քաղաքի դպրոցների աշակերտներ և այլ ուսումնական հաստատությունների սաներ, ուսանողներ, Արարատի քաղաքապետարանի, բժշկական կենտրոնի աշխատակիցները, Արարատ համայնքի գյուղապետարանի աշխատակազմը, մարզի N զորամասի զինվորները և Արարատի մարզի պատանի երկրապահները խաչով, խաչվառով և զինվորական նվագախմբի ուղեկցությամբ կքայլեն դեպի Արարատ համայնքի Ս. Հակոբ եկեղեցի:

Մասնակիցները ճանապարհին կբաժանեն Ս. Խաչի տոնի խորհրդի մասին պատմող թերթոններ: Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի Անդաստանի արարողություն և պահպանիչ աղոթքով կավարտվի նախաձեռնությունը:

Qahana.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Ամենադիտված