«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ 

Անդրկովկասյան երկրներն ու Եվրասիական տնտեսական միությունը

Տնտեսություն

2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Աստանայում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից ստորագրվեց Պայմանագիր Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին: 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ մասին Պայմանագիրն ուժի մեջ մտավ:
Պայմանագրով հաստատվում է տնտեսական միության ստեղծումը, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժը, տնտեսության ոլորտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը, որը սահմանվում է սույն փաստաթղթով եւ ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով :


ԵՏՄ–ը ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով :
Իր իրավասության սահմաններում ԵՏՄ-ը միջազգային գործունեություն է իրականացնում, որն ուղղված է Միության առջև ծառացած խնդիրների լուծմանը:


Շատ բելառուսական և արտասահմանյան քաղաքագետներ ի սկզբանե խոսում էին Եվրասիական տնտեսական միության անկենսունակության մասին' համեմատելով այն այլ նման կազմավորումների հետ: Դրա հիմնական պատճառը Միության մեջ Ռուսաստանի չափազանց դոմինանտությունն է, ինչը կարող է բերել տվյալ միավորման մնացած անդամների շահերի երկրորդ պլան մղվելուն:

Սակայն ԵՏՄ-ն դեռևս այդքան երկար չի գործել, որպեսզի հնարավոր լինի քննարկել դրա արդյունքները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Տվյալ պահին մենք կարող ենք դիտարկել իրավիճակը միայն կարճաժամկետ կտրվածքով: Եզրակազություններ անել, ղեկավարվելով միայն մի քանի ամսվա արդյունքներով, այդքան էլ կոռեկտ չի լինի: Մենք կդիտարկենք ԵՏՄ գործունեությունը առանց կարճաժամկետ ժամանակահատվածի ցուցանիշների հիման վրա արված գլոբալ եզրակացությունների:


Հայաստանը մտավ ԵՏՄ կազմի մեջ այս տարվա հունվարի 2-ին: Հայաստանի միավորումը հարթ չեր անցնում, և լիարժեք տնտեսական գործընկեր, ըստ երևույթին, Հայաստանը մոտ ապագայում չի դառնա: Դա բացատրվում է մի քանի պատճառով. առաջին հերթին, Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ ԵՏՄ անդամ պետությունների հետ: Այն կտրված է, օրինակ, Ռուսաստանից Վրաստանով ու Ադրբեջանով: Այդ պատճառով ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի մեջ խոսվում է արտասահմանյան պետությունների և միության անդամների միջև բեռների փոխադրման հատուկ կարգի մասին: Անցումային շրջանը օրենսդրության ադապտացման, մաքսային կանոնների ու տեխկանոնակարգի միասնականացման համար հաշվարկված է ութ տարվա համար, երկրորդ' Հայաստանը մասնակցել է «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որը հաստատվել է Եվրամիության կողմից և ուղղված է նրա ընդարձակմանը: Բացի այդ, Հայաստանի բնակչության մի մասը կտրականապես դեմ էր ԵՏՄ-ին անդամակցությանը, ընդդիմությունը ոչ մեկ անգամ հանրահավաքներ է անցկացրել «Ոչ հարկադրվող ԽՍՀՄ-ին», «No Russian Empire» կարգախոսներով:


Եվ այնուամենայնիվ, մեր կարծիքով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին Եվրասիական ինտեգրման նոր փուլ կբացի երկրի համար և, ինչպես նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դիտարկում է այդ կառույցը որպես հիմնական ձևաչափ, որը կանխատեսելի է և հիմնվում է այդ երկրների համար առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման և այդ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, մարդկային կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման սկզբունքների վրա »:


Անկասկած, Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կնպաստի ներդրումների աճին և երկրի տնտեսության տարբեր հատվածների նախագծերի իրականացմանը: ԵՏՄ շրջանակներում անընդհատ պլանային աշխատանքներ են տարվում փոխադրումների թեթևացման և օդային կապի լիբերալության ուղղությամբ, ակտիվորեն զարգանում է երկկողմանի ֆինանսական համագործակցությունը միջազգային ավտոմոբիլային փոխադրումների և երկաթգծային կապի ոլորտում: Ռուսաստանի հետևողական ու բազմակողմանի աջակցությունը Հայաստանի տնտեսությանը, բարձր մակարդակի վրա փոխշահավետ համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտական և կրթական ոլորտներում անշուշտ ավելի կամրապնդեն ռուս-հայկական բարեկամական հարաբերությունները:


Ադրբեջանական քաղաքական շրջանակները հայտնում են Եվրասիական միությանը միանալու հավանականության մասին այն դեպքում, եթե լուծվի ղարաբաղյան խնդիրը: Դեռևս 2014 թվականին Ադրբեջանը նամակ էր ուղղել ԵՏՄ անդամներին այն մասին, որ եթե Հայաստանը դառնա այդ միության անդամ, ապա դա պետք է տեղի ունենա առանց Ղարաբաղի:


Ռուսաստանն իր հերթին ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը և հույս ունի, որ Ադրբեջանը ևս կանդամակցի ԵՏՄ-ին: Տնտեսության տեսանկյունից Ռուսաստանի համար ավելի շահավետ կլիներ Ադրբեջանի միացումը, քան Հայաստանի: Շահերը ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելուց ակնհայտ են' այստեղ և սպառողական շուկայի լայնացումն է առանց մաքսային տուրքերի, և կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, և մասշտաբային տրանսկասպիական լոգիստիկ նախագծերի իրականացումը: Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանով որպես ռազմավարական գործընկերոջ, որն ունի շահավետ աշխարհագրական դիրք և զգալի ռեսուրսային պոտենցիալ:
Բայց հետաքրքրված է արդյոք Ադրբեջանը ԵՏՄ-ին անդամակցելու մեջ: Կարծում եմ, որ իրական հնարավորություն և անհրաժեշտություն այդ Միության մեջ լինելու համար Ադրբեջանը չունի: Հայաստանի շահերից ևս չի բխի Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին: Հաշվի առնելով Ղարաբաղյան կոնֆլիկտը, Հայաստանն ու Ադրբեջանը դժվար թե կարողանան գոյատևել միասնական տնտեսական հարթության վրա:
Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ու աշխատանքի սկիզբը կարող է էապես ուժեղացնել Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում և, հետևաբար, ուժեղացնել համագործակցության վեկտորը ՌԴ և ԵՏՄ-ի հետ Վրաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ: Խոսքը գնում է լրացուցիչ, ընդ որում Վրաստանի համար աճող եկամուտների մասին և, միաժամանակ, այդ երկրի' ԵՏՄ ներսում տնտեսական կապերի մեջ ավելի ու ավելի մեծ ներգրավման մասին:


Միտումը ԵՏՄ-ՌԴ-Վրաստան եռանկյունու մեջ վկայում է այն մասին, որ Վրաստանի արտաքին տնտեսական, ինչպես նաև «տրանզիտային» ակտիվության վեկտորը աստիճանաբար սկսում է տեղափոխվել ՌԴ և ամբողջ ԵՏՄ-ի կողմը: Դա պայմանավորված է ինչպես աշխարհագրական, այնպես էլ տնտեսական գործոններով:


Եվրասիական ինտեգրման կողմնակիցների քանակի աճը կարող է կապված լինել նրա հետ, գրում է Financial Times-ը, որ Վրաստանում պայմաններ են ստեղծվել ռուսաստանյան աշխարհաքաղաքական ոլորտ վերադառնալու համար' Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում հիասթափության պատճառով : Վատթարացել են Վրաստանի գործերը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Վերականգնվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ' հանվել է արգելքը վրացական գինու, բորժոմիի և գյուղտնտեսական ապրանքների ներմուծման վրա: Երկրում վերսկսվել է ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը:


Զուգահեռաբար Ռուսաստանն ամրապնդում է կապերը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ: Իրենցնույնպես հերթին Անդրկովկասի այդ երկրները տեսնում են իրենց ապագան Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ սերտ համագործակցության մեջ: Դրա համար իրավական հիմք է ստեղծված «միության և ինտեգրման մասին» պայմանագրերի տեսքով: Դրանք նախատեսում են մաքսային, պաշտպանության և իրավապաշտպան քաղաքականությունների կորդինացումը: Մոսկվան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Աբխազիայի բյուջեի մեկ երրորդը և Հարավային Օսիայի բյուջեի 90%-ը ձևավորվում են ռուսաստանյան տնտեսական օգնության միջոցով: ԵՏՄ-ին անդամակցելը Թիֆլիսի միակ հնարավորությունն է պահպանել մուտքի իրավունքը ինքնահռչակ հանրապետություններ:


Այսպիսով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կողմնակիցների թիվն աճում է և Անդրկովկասի երկրների մուտքը ԵՏՄ, մեր կարծիքով, թերևս ժամանակի հարց է:

Նելլի Ավետիսյան

Աղբյուրներ՝

Евразийская экономическая комиссия

Евразийский экономический союз

www.soyuzinfo.am

http://www.ft.com/home/europe

 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը
Ամենադիտված