Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում 

Պետք է պնդել, որ ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքների գնումը կատարվի ռուսական ռուբլով. տնտեսագետ

Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միությունում երկրների միջև ապրանքների առևտուրն ազգային արժույթով իրականացնելու գործընթացի կողմնակից է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով' պարտադիր պետք է պնդել, որպեսզի ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքերի գնումը, օրինակ, գազի դեպքում, կատարվի ռուսական ռուբլով: «Մենք դրանով կշահենք, որովհետև երկու անգամ կոնվերտացիա չենք կատարի, 1.5 միլիարդ տրանսֆերտ ե նք ստանում ռուսական ռուբլով, իսկ վճարում ենք 400 միլիոն գազի համար դոլարով: Տրանսֆերտներն ուղղակիորեն կծառայեն վճարումներին: Երկրորդը' ապահովագրված կլինենք ազգային արժույթի փոխարժեքի տատանումներից և դա պատճառ չի հանդիսանա էներգակիրների գների բարձրացման համար: Երրորդ'ուսական ռուբլու նկատմամբ ճնշումը կիջնի: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ դա ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածի' մեզ համար նպաստավոր պահանջներից է բխում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տն տեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Բացի այդ' տնտեսագետը Հայաստանի տնտեսության աճին խոչընդտող փակ շղթայից դուրս գալու ուղիներ առաջարկեց: Նրա խոսքով'Հայաստանում ներմուծման ծավալը 3 անգամ ավելի է, քան արտահանմանը, ինչի պատճառով ՀՀ Կենտրոնական բանկը ձգտում է պահել դրամի փոխարժեքը, հակառակ դեպքում'ներմուծվող ապրանքների գները կաճեն ու դա կբերի գնաճի: Բայց մյուս կողմից' ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի միջև տարբերությունն ամենամեծն է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: «Եթե գնաճը մեզ մոտ 3.2 տոկոս է, վերաֆինանսավորման տոկոսադրույ քը' 10.25 տոկոս, ապա ՌԴ-ում 12.4 տոկոս գնաճի պայմաններում (տվյալները հոկտեմբերի վերջի դրույթամբ են) վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 տոկոս է: Սա նշանակում է, որ մենք վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, ու մեր տնտեսությունում ներդրումների կատարումը դանդաղում է, այդ դեպքում էլ դժվար է կազմակերպել տնտեսության զարգացումը»,-նշեց Թավադյանը:

Տնտեսագետի խոսքով' մի կողմից' ներմուծումը էապես գերազանցում է արտահանմանը, դրա համար ստիպված ենք պահել փոխարժեքը, մյուս կողմից էլ' արտահանումը զարգացնելու համար պետք է փոխարժեքը սահուն արժեզրկվի:

«Արտահանման անկումը, միջազգային պահուստների նվազումը, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, փողայնացման ցածր մակարդակն են բերել այս իրավիճակին: Այս շղթայից դուրս գալու համար դրամի սահուն արժեզրկում է անհրաժեշտ, որևէ կտրուկ գործողություն տնտեսությունում անընդունելի է: Այս փողի սովի պայմաններում փողայնացման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել. նորմալ զարգացող երկրներում այն պակաս չէ 70 տոկոսից, մեզ մոտ 36 տոկոս է: Ես նաև կարող եմ վստահորեն ասել, որ 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեպքում որևէ էական գնաճային երևույթնե ր չեն դիտվի, իսկ դա ակնհայտորեն նպաստավոր կլինի մեր տնտեսության զարգացման համար»,-նկատեց տնտեսագետը' ավելացնելով, որ երբ փոխարժեքը երկար ժամանակ մնում է անփոփոխ, ներմուծվող ապրանքներն ազգային արժույթով սկսում են աճել, իսկ ճգնաժամային իրավիճակում սեղմված զսպանակը բացվում է:

Տնտեսագետը նաև նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը կլինի ոչ միայն գների կայունության, այլև ֆինանսական կայունության ապահովումը: «Սա նպաստավոր է, որ դրամավարկային քաղաքականությունն ավելի ճիշտ ու համակարգված իրականացվի' հաշվի առնելով գնաճի փոխկախվածությունները բոլոր առանցքային ցուցանիշների հետ»,-եզրափակեց Աշոտ Թավադյանը:

2015 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով' արտահանումը նվազել է 0,9 տոկոսով (1 միլիարդ 095.6 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 361.7 մլն դոլար):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Ամենադիտված