Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Հանցագործության հետքերով…

Վերլուծական

Այն, որ Հայաստանի բնապահպանական ոլորտը միշտ էլ հարուստ է եղել բազմապիսի խնդիրներով ու անլուծելի թվացող դիլեմաներով, հանրահայտ ճշմարտություն է: Խնդիրներն այստեղ այնքան շատ են, որ մարդ չի էլ իմանում՝ ինչից սկսի, ինչով ավարտի: Այս ոլորտի հիմնախնդիրներից շատերը, անշուշտ, կապված են Սևանա լճի հետ, լիճ, որի՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել: Այստեղ վաղուց հասունացած խնդիրներից մեկն էլ առնչվում է Սևանի ձկնապաշարներին, որոնց սակավությամբ լիճն սկսել է աչքի ընկնել հատկապես վերջին տարիներին: Մեղադրել պետությանը սույն խնդիրը լիակատար անուշադրության մատնելու մեջ, սխալ կլիներ, քանի որ հատկապես վերջին տարիներին, կարելի է ասել, խնդիրների հաղթահարման ուղղությամբ քիչ բան չի արվել:

Բերենք միայն մեկ օրինակ. ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի (Ծովագյուղ համայնք) գետաբերանին 2015-ի աշնանը իրականացվել էր գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք էր բերվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ամրագրված չափաքանակներով:

Սակայն արի ու տես, որ միայն մանրաձկան որոշակի քանակություն Սևանա լիճ բաց թողնելը հարցի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մի մասն է միայն. ոչ պակաս կարևոր է մանրաձկան՝լճում հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որի պարագայում միայն հնարավոր կլինի էական տեղաշարժեր գրանցել: Եվ ահա հենց այստեղ է, որ տեղի են ունենում հիմնական չարաշահումներն ու թերացումները. շարունակվում է թափ հավաքել ձկնագողությունը, որը դարձել է իսկական պատուհաս ոլորտի համար: Չնայած անցնող տարվա ընթացքում Սևանա լիճ են բաց թողնվել ձկների ամենամեծ քանակությունը՝ մոտ 605-606 հազար մանրաձուկ, և, նույնիսկ, Սևանում անգամ ձկնապաշարի՝ սիգի քանակի ավելացում է գրանցվել, սակայն քիչ չի եղել նաև ձկնագողերի ավարը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Սա խնդիր է, որի մասին սկսել է խոսվել բավական բարձր մակարդակով. Արամայիս Գրիգորյանը՝ ՀՀ բնապահպանության նախարարն իր վերջին ասուլիսում բարձրաձայնել էր այս ամենի մասին՝ ընդունելով, որ միայն ոստիկանության ջանքերով անհնար է պայքարել այս երևույթի դեմ: Սա, ըստ էության, նախարարի ինքնախոստովանանքն էր այն մասին, որ ինքը և իր կողմից ղեկավարվող ողջ գերատեսչությունը փաստացի անկարող են լուծել այս խնդիրը: Իրականում, սակայն, մի՞թե իրոք այդպես է, մի՞թե պետական վերահսկողությունն այնքան թույլ գործիք է, որ թույլ չի տալիս բացահայտել հանցագործներին. դժվար թե, մանավանդ, եթե հաշվի առնենք հայաստանյան իրականությունը, ուր անհնար է զբաղվել բիզնեսով ու մնալ աննկատ: Իսկ որ մեր իրականության մեջ ձկնագողությունը վերածվել է յուրատեսակ բիզնեսի, վկայում են դրա՝ հետզհետե աճող ծավալները: Այս ամենին, անխոս, նպաստում է նաև երկրի սոցիալական վիճակը, որի պարագայում ձկան առևտրով զբաղվելը շատ գյուղացիների համար վերածվել է հիմնական եկամտի աղբյուրի: Սակայն մեղադրել միայն հասարակ մարդկանց այդ հանցանքի մեջ, կնշանակեր՝ կոծկել այն դաժան իրականությունը, որ իշխող է մեր երկրում. ձկնագողերը թվով փոքր են, կազմակերպված ու խորամանկ. նրանք երբեք անձամբ չեն վաճառում իրենց գողոնը, այլ հանձնում են վերավաճառքի, ինչի արդյունքում՝ նրանց մանրածախ առևտուր իրականացնելիս չես տեսնի երբեք, ինչն էլ դժվարացնում է նրանց բացահայտումը: Իսկ ի՞նչ, եթե ձկան անօրինական որսով զբաղվողները գտնվում են, ասենք, նույն՝ բնապահպանության նախարարության որոշ բարձրաստիճան չինովնիկների հովանու ներքո ու այնքան էլ անհայտ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Թող որևէ մեկին չթվա, թե մենք փորձում ենք զրպարտել այս կամ այն պաշտոնյային, բայց համաձայնե՛ք, որ հաշվի առնելով մեր իրականությունը՝այդ տարբերակը ևս արժանի է ուշադրության…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված