Պետք չէ ոգևորվել Թրամփի ճնշմամբ Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չոգևորվել այն հանգամանքով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր խոսքով, ճնշում է գործադրում Եվրոպայի երկրների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։ Այդ մասին նա հայտարարել է ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Դիվանագետի օրվա առիթով։
Լավրովը նշել է, որ նման զարգացումները կարող են նպաստել Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացին, սակայն իրավիճակը դեռևս հեռու է վերջնական լուծումից։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, և արդեն անցկացվել է երկրորդ փուլը Աբու Դաբիում, մինչդեռ առաջ դեռ երկար ճանապարհ կա։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի դիվանագիտության հիմնական նպատակներից են հարևան պետությունների հետ գործընկերության ամրապնդումն ու եվրասիական ինտեգրման զարգացումը։ Նա ընդգծել է նաև «բազմաբևեռ աշխարհակարգի» ձևավորման և միջազգային իրավունքի ու հավասար անվտանգության սկզբունքների վրա հիմնված համակարգի ստեղծման կարևորությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)