Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը 

ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, իսկ այսօր արդեն նա Երևանից կմեկնի Ադրբեջան՝ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ու քննարկումների: Վենսի այցը, արժե նկատել, առնվազն Երևանում որոշակի աժիոտաժային մթնոլորտ էր ձևավորել, չնայած անցած տասնամյակներում Հայաստանը ոչ մեկ խոշոր տերության ղեկավարների է բարեհաջող հյուրընկալել և ճանապարհել: Ճիշտ է, կոնկրետ Միացյալ Նահանգների առումով փոխնախագահ Վենսը ամերիկյան ամենաբարձրաստիճան գործիչն է, որ ժամանել է Հայաստան, բայց ԱՄՆ փախնախագահի այցի հետ կապված «ուղեկից» տեղեկությունների տարափը իսկապես «աղմկոտ» էր:

Ջեյ Դի Վենսի այս այցի և դրա հնարավոր հետևանքների հետ կապված մանրամասնություններին անդրադառնալու առիթներ, անշուշտ, առաջիկայում դեռ ունենալու ենք: Ամբողջական՝ Երևան-Բաքու երեքուկես օրվա այցից հետ: Իսկ մինչ այդ ոչ պակաս ուշագրավ են Միացյալ Նահանգների երիտասարդ փոխնախագահի բուն այցն ինքնին ու այդ այցի հետ կապված սպասումները:

Առաջինն, ինչ միանգամից ուշադրություն գրավեց, հասարակական-քաղաքական շրջանակներին համակած, եթե կարելի է այդպես ասել՝ «վենսացավն» էր: Սկսվեց ԱՄՆ փոխնախագահին ուղղված դիմումների, նամակների, հորդորների, խնդրանքների շարք, եթե չասվի՝ տարափ: Հարկավ, մի կողմից՝ դա որոշ հեգնական արձագանքի գայթակղություն է առաջացնում, և կարող են լինել նման ընկալումներ: Բայց դա միայն մակերեսային մոտեցման դեպքում: Իրականում այս երևույթն ունի մի շարք նրբերանգներ, որոնք արժե դիտարկել ավելի հանգամանորեն:

Նախ՝ իրականության մեջ մեր հասարակական, քաղաքական միջավայրը նոր չէ, որ այդպիսին է դարձել: Նախկինում էլ, երբ որևէ խոշոր տերության ղեկավար, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր, գալիս էր Հայաստան, էլի ամենատարբեր շրջանակներ որոշակի հարցերով նրանց դիմելու մղումներ էին դրսևորում: Դա, առհասարակ, նորմալ է: Բայց մեր իրականության պարագայում հարցն այն է, որ չենք դադարում ամեն ինչը օտար երկրի կամ գերտերության որևէ պաշտոնյայի հետ կապել: Այ, հիմա նրան կդիմենք այս կամ այն հարցով, նա կասի՝ «օ-քեյ», և ամեն ինչ լավ կլինի: Սա՝ ընդհանուր առմամբ:

Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ առկա վիճակում իսկապես էլ ԱՄՆ փոխնախագահին դիմելու հարցեր կան: Առավել ևս, երբ ԱՄՆ-ն, ի դեմս Վենսի ու երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի, դիրքավորվել է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորող, խաղաղություն հաստատող, գրեթե՝ «խաղաղության աղավնի»: Գումարած՝ «Թրամփի ուղի»-«թուրանական միջանցքի» պարագան, որի շահառուի դերում նույն ԱՄՆ-ն է՝ TRIPP-ի շահագործման ընկերության 2/3 բաժնեմասով:

Իսկ հարցերն առավել քան էական են: Առաջինը՝ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի գերված և պատանդի վիճակում պահվող հայերն են, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այն հայ գործիչները, որոնց նախօրեին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարույց մինչև ցմահ ազատազրկման՝ թատերական «դատավարությունից» հետո: Իսկ էլ ո՞ւմ կարող էին դիմել Հայաստանի ու հայ քաղաքական, հասարակական, նաև հոգևոր գործիչները, եթե ոչ հենց ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի միջնորդի, որ Ալիևը ազատ արձակի պատանդառված հայերին:

Առհասարակ, դա Հայաստանի իշխանության, Հայաստանի կառավարության պարտականությունը, պարտքն ու հանձնառությունն է: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ոչ մի տարբերակով այդ հարցերին չի անդրադառնում, եթե նա գերադասում է Ալիևի հետ «եղբայրական» մրցանակ ստանալ և ծպտուն չհանել պատանդառված հայերի ու նրանց ճակատագրի մասին, բնականաբար, մնում է դիմել «կարգավորման» վկա պետության՝ ԱՄՆ-ի ղեկավարությանը: Իսկ փոխնախագահ Վենսի այցից ավելի հարմար առիթ դրա համար դժվար է պատկերացնել:

Երկրորդ խումբ հարցերը, որ ուղղվում են ԱՄՆ փոխնախագահ Վենսին, կարելի է ասել, որ նույնիսկ ամոթալի են, բայց փաշինյանական ռեժիմը այլ տարբերակ չի էլ թողել: Խոսքը Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների, առհասարակ՝ Եկեղեցու դեմ գործադիր իշխանության կողմից իրականացվող համակարգված ռեպրեսիաների, ճնշումների ու հալածանքների մասին է, ներառյալ՝ եպիսկոպոսների հանիրավի ու զանգվածային կալանավորումները, զանգվածաբար բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Կաթողիկոսի դեմ քրեական վարույթ նախաձեռնելն ու ազատ տեղաշարժից զրկելը, Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրներին պետության կողմից կոպտորեն և ուժային ճնշումներով միջամտելու բացահայտ դրսևորումները:

Երրորդ խումբ հարցերն արդեն վերաբերում են Հայաստանում փաշինյանական ռեժիմի իշխանության պայմաններում հատկապես վերջին տարիներին հստակ արձանագրվող հակաժողովրդավարական զարգացումներին: Արևմուտքում ձևացնում են, թե Հայաստանում դեռևս ժողովրդավարություն է, մինչդեռ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը ինտենսիվորեն գործում են ավտորիտար մոտեցումներով, ընկղմվել են հակաօրինական «բեսպրեդելի» մեջ, տոտալ հետապնդումներ են ընդդիմադիրների, այլախոհների, իշխանությունների հանդեպ քննադատական կամ մերժողական տրամադրված մարդկանց, քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների, հաճախ նաև՝ պարզապես սովորական քաղաքացիների դեմ: Եվ եթե կա հնարավորություն, որ դրա մասին տեղեկանա այդ իշխանության հետ գործակցող ԱՄՆ փոխնախագահը, ապա պետք է օգտվել առիթից ու նրան ներկայացնել «այլընտրանքային տեղեկատվություն»՝ առկա իրականության վերաբերյալ:

Պարզ է, որ Վենսը, որպես ԱՄՆ փոխնախագահ, բազմաթիվ այլ աղբյուրներ ունի՝ Հայաստանում առկա իրավիճակի մասին քիչ թե շատ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, բայց հասարակական և քաղաքական շրջանակների կողմից չլռելն առնվազն արդարացված է: Այստեղ հատուկ նշենք, որ խոսքը հիմնական ակտորների մասին է, որոնց խոսքը կարող է տեղ հասնել, այլ ոչ այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ հայաստանցին որոշել էր գրել «նամակ ամերիկացոց փոխթագավորին», կարծես Վենսն այդ բոլոր նամակները կարդալու էր:

Եվ էլի մի նրբերանգ՝ թերևս ամենից տխուրն ու ողբերգականը: Գիտեք, 10 տարի առաջ, եթե ԱՄՆ փոխնախագահ ժամաներ Հայաստան, ապա նրան ուղղված հիմնական հարցերն ու հորդորները, ամենայն հավանականությամբ, կլինեին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու մասին, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին, Հայաստանին ժամանակակից զինատեսակներ տրամադրելու մասին: Իսկ այսօր ԱՄՆ փոխնախագահին հայկական շրջանակները դիմում են... մեր գերիներին Ադրբեջանից բերելու աղաչանքներով, խնդրանքներով, Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին խոսելու խնդրանքներով: Ի՞նչ է սա, եթե ոչ հենց ողբերգություն: Առաջ պահանջող էինք, հիմա խնդրարկու: Սա՝ պարզապես, որպեսզի հասկանալի լինի, թե փաշինյանական իշխանության հետևանքով ինչ աստիճանի ենք ընկել ու ցած գլորվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց
Ամենադիտված