Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Սառեցված հակամարտությունները՝ ռուսական աշխարհաքաղաքականության հաղթաթուղթ. Bloomberg

Համաշխարհային Մամուլ

Նախկին Խորհրդային Միության տիրույթում ներկայումս կան չորս, այսպես կոչված, «սառեցված հակամարտություններ», գրում է Bloomberg-ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին: Այս դեպքում, ինչպես ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին բռնկումը, դրանցից ոչ մեկը չի կարելի է համարել «խորը սառեցման մեջ» գտնվող հակամարտություններ: Ըստ հեղինակի՝ դա հնարավորություն է տալիս Մոսկվային ճնշում գործադրել նախկին խորհրդային հանրապետություններում տեղական իշխանությունների վրա:

Ինչպես հիշեցնում է հեղինակը, ներկայումս նախկին Խորհրդային Միության տարածքում կա չորս սառեցված հակամարտություն: Բացի Լեռնային Ղարաբաղից՝ Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև բոլորովին վերջերս՝ Ուկրաինան:

Եվ եթե Մերձդնեստրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում մարտական գործողությունները բռնկվեցին 1990-ականների սկզբին, ապա ուկրաինական հակամարտությունը սկսվել է միայն 2014 թ.-ին, երբ Ռուսաստանը «փորձել է ապակայունացնել Կիևում հակամոսկովյան կառավարությանը», ասվում է հոդվածում: Սակայն, Լեռնային Ղարաբաղում դիմակայությունն ամենահինն է:

Եվ ահա հակամարտությունը կրկին բռնկվել է:  Եվ, ինչպես նշում է Բերշիդսկին, նրա խթանը, ամենայն հավանականությամբ, հանդիսացել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև թշնամությունը: Ադրբեջանի ներկայիս վճռականությունը, հնարավոր է բխում է բացահայտ աջակցությունից, որը թուրքական իշխանությունների կողմից ցուցաբերվում է Բաքվին: Այսպիսով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդվել է «մինչև վերջ աջակցել Ադրբեջանին»:

Հայաստանը Մոսկվայի մտերիմ դաշնակիցն է: Նա նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է, և, հետևաբար, Հայաստանը Էրդողանի համար «գայթակղիչ թիրախ» է դարձել, նշում է հեղինակը: Այնուամենայնիվ, Պուտինը բացահայտ կերպով հանդես չի եկել Երևանի կողմում, և փոխարենը կոչ է արել երկու կողմերին պահպանել հրադադարը:

Ադրբեջանը, իր հերթին, չի կարող ամբողջովին կտրվել Ռուսաստանից և դեպի Թուրքիայի ուղեծիր անցնել: Այո, ավանդական տնտեսական կապերը Ռուսաստանի հետ թուլացել են, և Բաքուն սկսել է ակտիվորեն առևտուր անել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կարող է ահարկու թշնամի լինել, ասվում է հոդվածում: Հետևաբար, Ադրբեջանը հուսով է բանակցությունների միջոցով հակամարտության այնպիսի լուծման հասնել, որը միայն «կնվազեցնի Հայաստանի նվաճումը»:

Հոդվածագրի խոսքով՝ Ռուսաստանին դուր են գալիս «նման սառեցված հակամարտությունները», քանի որ նրանք խարխլում են նախկին խորհրդային հանրապետությունների կառավարությունները, թուլացնում բարոյական ոգին և Մոսկվային տնտեսական միջամտության հնարավորություն տալիս: Կրեմլն անջատողական տարածաշրջաններում «վերահսկվող անկայունության համար գործիքներ» է տեսնում, որը միևնույն ժամանակ միջազգային հանրության մեջ մեծ ազդեցություն չի թողնում Ռուսաստանի կարգավիճակի վրա:

«Դա է պատճառը, որ Պուտինը որոշել է չընդլայնել Ուկրաինայի հակամարտությունը, այլ սառեցնել այն: Նա նույնպես չի ցանկանում սրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այնպես որ, նրա քարոզչամեքենան չի փորձում վերջին միջադեպերի վերաբերյալ բռնկել հիստերին»,- գրում է հոդվածի հեղինակը:

Bloomberg-ի հոդվածագիրը նաև ընդգծում է, որ «սառեցված հակամարտություն» տերմինն ապակողմնորոշող է: Այն սխալմամբ ենթադրում է, որ հակամարտությունը կարող է դադարել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված