Երևանում կայացել է Հայաստան-Ֆրանսիա-Լիտվա եռակողմ հանդիպում․ քննարկվել են ԵՄ օրակարգի հարցեր
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի առանձին հարցերի, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում համագործակցությանը: Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:
Զրուցակիցները նաև քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցներն իրենց պատրաստակամությունն են վերահաստատել՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս անցկացնելու հարցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան