Գերմանիան կաշխատի սահմանափակել ապաստան խնդրող ուկրաինացի տղամարդկանց թիվը․ Մերց
Աշխարհ
Գերմանիան կնպաստի զինվորական տարիքի տղամարդկանց վերադարձին Ուկրաինա։ Strana.ua-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ երկրները սերտորեն կհամագործակցեն Գերմանիայում ապաստան խնդրած ուկրաինացիների հետ կապված հարցերի շուրջ և «կնպաստեն նրանց վերադարձին հայրենիք»։
«Մենք կաշխատենք Ուկրաինայի հետ՝ այստեղ ապաստան խնդրող ուկրաինացի տղամարդկանց թիվը սահմանափակելու համար, քանի որ կարևոր է, որ այդ տղամարդիկ այնտեղ լինեն և օգնեն իրենց երկրին», - ասել է Մերցը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան