Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում 

Գլխարկով պարոնն ու իր ընկերները. դաշնամուրային հրավառություն՝ Երևանում

Գիտություն և Մշակույթ

Երևանաբնակ երաժշտասեր հանդիսատեսի հիշողության մեջ թերևս լավ է մնացել Արմեն Բաբախանյանի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ համերգը, որի ընթացքում քամին ու անձրև «ներս խուժեցին» Արամ Խաչատրյան համերգասրահ՝ այդպիսով վերջնականապես կատարյալ դարձնելով այն ամենը, ինչ կատարվում էր բեմում:

Երեկ՝ մայիսի 28-ին, առաջին համերգից շուրջ երկու տարի անց, կայացավ այս համերգի երկրորդ՝ ոչ պակաս տպավորիչ մասը: 

Բեմում այս անգամ Տիգրան Համասյանին «փոխարինելու» է եկել ամերիկաբնակ ջազմեն Վարդան Օվսեփյանը: Մնացյալը տեղում են...

Պարոնը, ում գրեթե միշտ ու ամենուր կարելի է տեսնել գլխարկը գլխին, ձեռքն է առնում խոսափողն ու միանգամայն հարմարավետ ու անմիջական մթնոլորտ ստեղծում, ներկաներին հրավիրում տեղավորվել ու բացում համերգը. «Կատուների» Վահագնն է, նույն ինքը՝ Վահագն Հայրապետյանը, նրան թերևս գրեթե անհնար է շփոթել: Ներկայացնում է ընկեր-գործընկերներին՝ Արմեն Բաբախանյանին և Վարդան Օվսեփյանին: Ու թեև վերջինս ամերիկաբնակ է, բայց Հայրապետյանը նրան որպես հայաստանցի է ներկայացնում: 

Դաշնակահարները տեղավորվում են դաշնամուրի մոտ ու լսվում է բոլորին քաջածանոթ «Վալսը»՝ խաչատրյանական: Հետո արդեն հնչում են Կոմիտասի, Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից: Դրանք բոլորն էլ փորձառու հանդիսատեսին ծանոթ են, իսկ որ հանդիսատեսը փորձառու է, բեմի պրոֆեսիոնալները համոզված են: Բաբախանյանը նվագում է ավելի մոտ դասականին, մյուս երկուսը առավել հաճախ են դիմում իմպրովիզացիային: 

«Գարուն ա, ձուն ա արել», «Հով արեք, սարեր ջան», «Էլեգիա», «Նոկտյուրն»: Մեկը մյուսի հետևից հնչում են հայ լեգենդար կոմպոզիտորների գործերը, հնչում են յուրօրինակ մատուցմամբ՝ այնպես, որ երբեմն դժվարությամբ ես հասկանում՝ հատկապես որ ստեղծագործությունն է հնչում: 

Հայրապետյանն ու Օվսեփյանը  «Հով արեք» են նվագում, հետո Հայրապետյանն անկեղծանում է՝ այսպես էլ է ստացվում. ծրագրում են մի բան նվագել, սակայն լրիվ այլ բան է ստացվում: Հետո բեմ է հրավիրում «մի կարգին երաժիշտի, որ մի կարգին բան նվագի»: Կարգին երաժիշտը գալիս ու մի կարգին բանն էլ նվագում է: Իհարկե, Արմեն Բաբախանյանն է: 

Հայրապետյանը շնորհակալություն ունի հայտնելու. շնորհակալ է մեր մեծ կոմպոզիտորներին՝ թողած ստեղծագործական հսկայական ժառանգության համար: Երախտապարտ է նաև մի մարդու, ով մեծանուն աստղերի, երաժիշտների Հայաստան է բերում, այդպիսով նրանց հայտնի է դարձնում նաև հայ հասարակությանը: «Բայց այդ մարդը շատ համեստ է, քչախոս բնավորություն ունի: Բոլորիս անունից շնորհակալություն Ձեզ՝ մաեստրո Ստեփան Ռոստոմյան»,- ասում է Հայրապետյանն ու հույս հայտնում, որ մաեստրոյի ստեղծագործությունները կհնչեն նաև այս բեմում հայ հանդիսատեսի համար: «Մեր հանդիսատեսի նման հանդիսատես չկա, քիչ ենք, բայց...,- խոսքը կիսատ է թողնում ու բութ մատը վեր բարձրացնում,- շատ ենք ու որակով»,- ի վերջո ավարտում է միտքը:

Դաշնամուրի հրավառությունն ավարտվում է Խաչատրյանի ստեղծագործությամբ՝ այս անգամ «Սուսերով պարով»: Փայլուն կատարումը ոտքի է կանգնեցում ներկաներին և երաժիշտներին վերադարձնում դաշնամուրի մոտ: Գլխարկով պարոնը մի տեսակ իբրև նվագելու հերթը փոխանցելու ժեշտ, իր գլխարկը հանձնում է Արմեն Բաբախանյանին, ով նվագում է գլխարկը գլխին, հետո փոխանցում այն իր իրական տիրոջը՝ փոխանցելով նրան նաև նվագելու հերթը:

Համերգն ավարտված է: Գլխարկով պարոնը համոզված է՝ էլի են նման հանդիպումներ լինելու: Շնորհակալություն է հայտնում համերգի կազմակերպիչ TM Production-ին և Թովմաս Մարտիրոսյանին հատկապես՝ իր խոսքով՝ փոքրամարմին մարդուն, որ հաճախ է այսպիսի «որակյալ հանդիպումներ» կազմակերպում: 

Աստղիկ Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահ
Ամենադիտված