Ադրբեջանում մեծացել է հիվանդ երեխաների թիվը
Աշխարհ
Ադրբեջանում 2016 թվականի առաջին կեսին առողջապահության նախարարության Մանկական բժշկական կենտրոն է դիմել 20 հազար 612 երեխա: 2015 թվականի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել էր 19 հազար 661 երեխա: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:
Ըստ գործակալության' նկատվում է կենտրոն դիմած մինչեւ 1 տարեկան երեխաների թվի աճ՝ անցյալ տարվա համեմատ:
«Մանկական բժշկական կենտրոնում բուժում ստացող 40 տոկոս երեխաներ տառապում են նյարդային համակարգի հիվանդություններով: 20 տոկոսը՝ վերին եւ ներքին շնչառական ուղիների հիվանդություններից: Մնացած 10 տոկոսը բուժվում են այլ հիվանդություններից», - ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ