Կրեմլում հերքել են Ուզբեկստանի նախագահի` Մոսկվայում բուժում ստանալու լուրերը
Աշխարհ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների՝ Ուզբեկստան մեկնելու մասին: «Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի ժամանել, իսկ ինչ վերաբերվում է լուրերին, թե ռուս բժիշկներ են մեկնել Ուզբեկստան, ես տեղեկություններ չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հանգստյան օրերին Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը ստացիոնար բուժում է անցնում, որի համար ժամանակ որոշակի կպահանջվի: Ավելի ուշ Քարիմովի դուստրը հստակեցրել է, որ նախագահը ուղեղի կաթվածից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ