Չինաստանը կզարգացնի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. Սի Ցզինպին
Աշխարհ
Չինաստանը կբարձրացնի համագործակցության մակարդակը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այդ մասին սեպտեմբերի 2-ին Հանչժոուում (Արեւելյան Չինաստանի Չժենցզյանի նահանգ) հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը:
«Չինական կողմը մտադիր Է ամրապնդել շփումները Ղազախստանի հետ, բարձրացնել փոխգործակցության մակարդակը ԵԱՏՄ-ի երկրների հետ առեւտրի, ներդրումների և ծառայությունների ոլորտներում»,-նրա խոսքը մեջբերված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:
Ինչպես հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարությունը, Նուրսուլթան Նազարբաեւը սեպտեմբերի 1-ից ՉԺՀ-ում է գտնվում աշխատանքային այցով, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ