Մերկելը պահանջել է հարգել Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում:
Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայտարարելով, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը՝ Մերկելը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ