Թուրքիան Սիրիայում բացել է հարձակման երկրորդ ճակատը
Աշխարհ
Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը:Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրին, թուրքական մոտ 20 տանկ եւ 5 զրահամեքենա Քիլիսի Էլբեյլի շրջանին պատկանող Սալահան գյուղի մոտակայքում հատել են սիրիական սահմանը և մտել «Անկախ Սիրիայի բանակ»-ի վերահսկողության տակ գտնվող Ռաի քաղաք' բացելով ռազմական գործողությունների երկրորդ ճակատը:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիայնթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպ նահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք' բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ