Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը' ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը' ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում»,- ասել է Պեսկովը: Նա ավելացրել է, որ Պուտինը քննարկել է «Կովկաս-2016» մասշտաբային ռազմական զորավարժությունները, ԱՊՀ առաջիկա գագաթնաժողովը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ