Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Գորգերի թանգարան բացելու խնդիր կա. ազգագրագետը կդիմի Արմեն Ամիրյանին

Գիտություն և Մշակույթ

Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում հայկական մշակութային արժեքները իրենց վերագրել: Հիմա էլ հերթը հասել է հայկական նախշերով գորգերին, որոնք շատ հաճախ միջազգային ցուցահանդեսներում ներկայացնում են իբրև իրենցը:

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, գորգագետ, պատմական գիտություների թեկնածու Աշխունջ Պողոսյանի հետ. «Զարմանում եմ, երբ որևէ մեկն ասում է՝ այս նախշը մերն է: Նախշը բոլորն էլ կարող են ունենալ: Այստեղ առաջ է գալիս ոչ թե նախշի հարցը, այլ նրա պատկերագրման, ոճավորման ձևը, ընդհանրապես՝ նրա ներկայացման ձևը, գորգի դեպքում՝ դրա տեխնիկատեխնոլոգիական հատկանիշները: Ասել, որ UNESCO-ն հնարավոր է՝ այս կամ այն նախշը ճանաչի հայկական կամ ոչ հայկական, ծիծաղելի կլինի: Ես գտնում եմ, որ հայոց գորգագործական մշակույթի ավանդույթները հարավ-արևելյան կովկասյան գորգագործական կենտրոններում չափազանց զգալի ու նկատելի են: Սա ոչ թե նախշի լինել-չլինելով ենք ասում, այլ՝ հորինվածքների առումով, ընդհանրապես՝ գեղազարդման համակարգից ու տեխնոլոգիական հատկանիշներից ելնելով: Իհարկե՝ կարևորագույն գործոններից մեկն էլ տարատեսակ սկզբնաղբյուրներն են, որոնք վկայում են առ այն, որ գորգագործական մշակույթը հայոց մեջ ունի հազարամյակաների պատմություն: Ընդհանրապես՝ որևէ նախշի հիման վրա ես ինձ թույլ չեմ տա ասել, թե այս կամ այն գորգը հայկական է»,- ասաց նա:

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին էլ, խոսելով նույն հարցի շուրջ, ասաց, որ եթե չես կարողանում տեր լինել քո ապրանքին, ապա ուրիշը տեր կլինի.

«Պետք է հասկանալ, արդյո՞ք իրենց մշակույթի մեջ այդ գաղափարը եղել է, թե ոչ: Եթե եղել է, ուրեմն իրենցն է, եթե չի եղել, ուրեմն մերն է: Գաղափարը հիմնականում գալիս է գորգերի հին պատմությունից: Տիեզերական ծառի, նռի, խնձորի գաղափարները, որոնք շատ ազգեր չունեն, իսկ մենք ունենք: Շատ ծեսեր ունենք մենք, որոնք նույնությամբ ունեն նաև իրենք: Իրենց հարսանեկան ծեսը նման է մերին, որտեղ գաղափար ունի կենաց ծառը, հարսանիքի ժամանակ տղա երեխային պարեցնելը հարսի ձեռքին, խնձորով գլխին խփելը»,- ասաց նկարչուհին:

Ըստ Աշխունջ Պողոսյանի՝ այս ոլորտում կարևորագույն, բայց չլուծված խնդիրը գորգի թանգարան -հետազոտական կենտրոն հիմնելն է.

«Ես նախորդ տասնամյակներում կառավարությանը, մշակույթի մի շարք նախարարների, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ներկայացրել եմ համապատասխան առաջարկ: Նման առաջարկ չեմ ներկայացրել մշակույթի նախորդ նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին: Բայց նրա հավանությամբ է, որ ստեղծվել է գորգի վիրտուալ թանգարան: Ասեմ, որ դրա հետ կապված աշխատանքներին մասնակցել եմ նաև ես: Բայց դա գորգի իրական թանգարան չէ, չի կարող կատարի նրա գործառույթները և ընդհանրապես նման կայքեր ունեն համարյա բոլոր գորգավաճառները: Մենք խոսում ենք լուրջ թանգարանի մասին, որն ի վիճակի կլինի դառնալ հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման, հետազոտման կենտրոն»:

Աշխունջ Պողոսյանը Գորգի թանգարան բացելու հարցով նորանշանակ նախարարին դեռևս չի դիմել, բայց նախապատրաստվում է.

«Գորգի թանգարան հիմնելու առաջարկ առաջիկայում կներկայացնեմ նորանշանակ նախարարին: Թանգարանն է, որ ի վիճակի կլինի շատ հարցեր լուծել՝ մանավանդ, եթե դա լինի իմ պատկերացրած թանգարանը՝ մի գիտահետազոտական կենտրոն որը պետք է համակարգի և ուղղորդի հայոց գորգագործական մշակույթը հետազոտողների աշխատանքը»:
Անցած ամռանը, Գերմանիայում, անգլերեն լեզվով լույս տեսավ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» /պատմազգագրական ուսումնասիրություն/ աշխատությունը: Այն ներկայացնում է Արցախի գորգագործական մշակույթի հնարավորինս ամբողջական պատմաազգագրական նկարագիրը: Հանդիսանալով հայոց՝ մասնավորապես՝ Արցախի գորգագործական մշակույթին նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական ուսումնասիրությունը՝ այն կարևոր ներդրում է արտասահմանի գիտական շրջանակներին հայոց պատմամշակութային ժառանգության այս կարևոր ոլորտի մասին համապարփակ պատկերացում տրամադրելու գործում:

Ըստ Աշխունջ Պողոսյանի, չափազանց հրատապ է հայոց գորգագործական մշակույթի պատմությանն ու առանձնահատկություններին վերաբերող օտարալեզու ուսումնասիրություների հրատարակումը. «Տպագրության հարցում շատ մեծ բան կարող է անել ՀՀ կառավարությունն ու այդ առումով բնականաբար առաջին հերթին նախաձեռնող պետք է լինի մշակույթի նախարարությունը: Եթե միջոցներ ունենայի, ես ինքս կհրատարակեի իմ իսկ ուսումնասիրությունները, բայց ցավոք սրտի, դրանք չկան ու կարծում եմ, որ անկախ դրանից էլ, այս հարցում գործուն հետաքրքրություն պետք է ունենան պետական մարմինները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված