Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի 11 տարվա ճանապարհը կամ` «առվակից դեպի օվկիանոս» (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

2003 թվականին, Մոսկվայում, Գասպարյանների ընտանիքում, որոնք այստեղ մշտական բնակություն էին հաստատել դեռևս 2000 թվականից, հասունանում էր հայ պարարվեստի կենտրոն ստեղծելու մեծ գաղափարը, որի հիմնական հեղինակն էր ընտանիքի հայրը՝ Հովհաննես Գասպարյանը։ Ծրագիրն իրականացնելու համար նա լուրջ սցենար էր կազմել ավագ որդու՝ Իշխան Գասպարյանի հետ, իսկ ընտանիքի մյուս անդամները այնքան էին ոգեշնչվել մտահղացմամբ, որ այլևս ոչ մի ուրիշ ասպարեզ չէր զբաղեցնում նրանց միտքը։ Այս ընտանիքը պարին սիրահարված էր, հավանաբար՝ ողջ կյանքում։ Դժվար է եզրակացնել, թե ինչ ընթացք կունենար պարային մեծ կառույցի պատմությունը, եթե նույն թվականին կյանքից վաղաժամ չհեռանար Հովհաննես Գասպարյանը։ Ընտանիքի անդամների համար աննկարագրելի դժվար էր այս ծանր հարվածից ուշքի գալը. մեծ մտահղացման իրականացումը թվում էր անհնար։

Սակայն այն, ինչը կատարվեց հետո, արժանի է հանրության սեփականությունը դառնալուն։ Սիրով լի ընտանիքը համախմբվեց հայ պարարվեստի կենտրոնի ստեղծման գաղափարի շուրջ՝ կրկնակի լրջությամբ։ Հոր հրաժեշտը կարծես լույսի, բարության և իմաստության ճանապարհի ուղեցույց էր նրանց համար։ Ողջ ընտանիքը մտավոր և ֆինանսական ահռելի ռեսուրսներ ներդրեց պարարվեստի կենտրոնը ստեղծելու գործում, և ընդամենը 2005 թվականին իրականություն դարձավ նրանց համատեղ երազանքը։

Սեպտեմբերի 2-ին, հայ պարարվեստի աշխարհը ճանաչեց նոր անուն՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա կամ Հովիկ Ստուդիո, որի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը դարձավ Իշխան Գասպարյանը։ Առաջին պարուսույցը դարձավ Արմեն Թադևոսյանը, որն Ակադեմիայում դասավանդեց 2 տարի և բարի անուն թողեց հաստատության պատմության մեջ։ Աստիճանաբար հայտնվեցին նաև սաներ, որոնցից առաջինը Նարինեն էր՝ գեղեցիկ մի հայուհի։ Ակադեմիայի ծննդյան օրը դարձավ նույն թվականի դեկտեմբերի 14-ը, երբ բեմում առաջին անգամ լսվեց Հովիկ Ստուդիո անվանումը։ Ակադեմիայի առաջին մենահամերգը, առաջին բեմադրությունը կայացավ 2007 թվականին՝ «Հայաստան» ծրագրով, որից հետո ամենամյա մենահամերգները դարձան ավանդույթ։ Գեղարվեստական ղեկավարն այս ամենը չէր կարող իրականացնել առանց ընտանիքի անդամների օգնության, որոնցից յուրաքանչյուրն ուներ և՛ իր առաքելությունը, և՛ իր արդարացված տեղը կառույցում։ Տնօրենի պարտականություններն ու ադմինիստրատիվ պատասխանատվություններն իր վրա վերցրեց Արմինե Գասպարյանը, իսկ տեխնիկական գծով տնօրեն դարձավ Հմայակ Գասպարյանը։ Հովիկ Ստուդիոն սրընթաց վերելք էր ապրում իր ամուր գաղափարախոսության, բարձր կարգապահության, ջերմ մթնոլորտի և, ամենակարևորը՝ թիմային աշխատանքի շնորհիվ։ Հենց այդ գործոնները, անկասկած, նպաստեցին նրա բարձր հեղինակության կայացմանը, որակական և քանակական աճին և մեծապես պահանջված լինելուն։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեկը մյուսի հետևից բացվեցին Ակադեմիայի նոր բաժանմունքներ, իսկ 2013-ին հանդիսավոր կերպով բացվեց նաև այնքան բաղձալի՝ երևանյան բաժանմունքը, որի ղեկավարման պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ընտանիքի մայրը՝ Հասմիկ Դավթյանը։ Պարուսույցների անձնակազմը մեծանում էր բաժանմունքների աճին զուգահեռ։

Ակադեմիան ստեղծելու առաջին իսկ օրվանից երկու հիմնական ժանրերը՝ դասականն ու հայկականը, դասավանդման մեթոդիկայի և համերգային ծրագրերի համար դարձան դոմինանտ։ Դասական դպրոցի կայացման գործում մեծ է պարուսույց Մարիա Պետրոսյանի դերը, որն արդեն 10 տարի հավատարմորեն դասավանդում է տվյալ ժանրում։ Նվիրյալ պարուսույցներից առանձնապես հիշարժան են Արտակ Ավետիսյանը (ժող․բնորոշ ժանրում), Լուսինե Լուլուկյանը (հայկական ժանրում)։ Միանշանակ, պարուսույցների անձնակազմում իր յուրահատուկ տեղն ու ավանդն ունի իր գործի նվիրյալ, տաղանդավոր Գագիկ Հայրապետյանը, որն էլ, իհարկե, Ակադեմիայի գլխավոր բալետմայստերն է։ Հզոր թիմն ունի նաև հզոր կարգախոս. «Բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր սեփական պարային պատմությունը»։ Կերտելով արվեստի յուրահատուկ պատմություն և սիրվելով լայն հասարակության կողմից, Ակադեմիան իր աշխատանքային 11 տարիների ընթացքում ունեցավ 21 մենահամերգ և տասնյակ ելույթներ տարբեր քաղաքներում, իսկ բաժանմունքների թիվը 2016 թվականին հասցրեց 15-ի։ Արդյունքում՝ Ակադեմիան դարձավ հայկական ամենամեծ պարային կառույցը աշխարհում։

Այս հաստատության շարունակական հաջողության հիմքը թիմակիցների անմնացորդ սերն է արվեստի նկատմամբ։ Իրենց սերն ու նվիրումը նրանք ջանասիրաբար փոխանցում են իրենց հարյուրավոր սաներին, որոնցից էլ ծնվելու են նոր տաղանդներ։ Պարը գեղեցիկի տաճարն է կառուցում յուրաքանչյուրի ներաշխարհում։ Գեղեցկություն կրող այդ տաճարի շունչը այլևս չի լքում նրանց ողջ կյանքի ընթացքում։ Եվ, վերջապես, ինչպես ասում է Իշխան Գասպարյանը՝ պարը հոգու երևակայությունն է՝ ապրելու և ճախրելու համար...

Այո. ապրելո՛ւ, և ճախրելո՛ւ…



Կենտրոնական բաժանմունք - ք․Մոսկվա ,Գամսոնովսկի պերեուլոկ 2

հեռ. 8(495) 749-49-68

Երևանյան բաժանմունք – ք․ Երևան, փող. Պարոնյան 9

հեռ․+(374 94) 303-404, +(374 60) 504-707

կայք. www.hovik.ru

Կազմեց` Սմբատ Բունիաթյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված