Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի և Իրանի դեսպանները:
Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն