PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում

Քաղաքական

2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ընդունման վեցերորդ տարելիցի օրը Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ պահանջելով հրապարակային և հստակ պատասխան տալ ստանձնած խաղաղապահ առաքելության կատարման վերաբերյալ հարցերին ու պարզաբանել այն պատճառները, որոնց հետևանքով առաքելության նպատակներն այդպես էլ չիրագործվեցին։

«Հայտարարության ընդունումից հետո դրա իրականացման քաղաքական պայմանները էապես փոխվեցին։ Շրջադարձային եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի ղեկավարությունը վերահաստատեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող պետության ղեկավարի, և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ընդ որում, հրապարակված հայտարարությունն Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ առանձին երաշխիքներ չէր պարունակում։

Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում էր մնալ Արցախում։ Ռուսաստանը մնում էր Հայտարարությունը ստորագրած կողմ, որի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսվում էր շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով խաղաղապահների տեղակայում՝ հինգ տարի ժամկետով և հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Համաձայն 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը մնում էր ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։

Եթե ռուսական կողմը կարծում էր, որ քաղաքական պայմանների փոփոխությունը սահմանափակել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում խաղաղապահ առաքելության հնարավորությունները, ապա ինչո՞ւ այդ մասին ժամանակին և միանշանակ չհայտարարվեց։ Ինչո՞ւ էին շարունակում հնչել հրապարակային հավաստիացումներ, որոնց վրա էլ արցախցիները հիմնվում էին՝ սեփական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հաստատեց, որ խաղաղապահների մանդատը շարունակում է գործել, իսկ հումանիտար հարցերն ու էթնիկ զտումների կանխման խնդիրը պահպանում են իրենց արդիականությունը։

Այդուհանդերձ, հենց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ժամանակահատվածում Արցախը ենթարկվեց շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Փաստացի, ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանական բնույթի ողբերգություն, որը նրանք չկարողացան կանխել։ Մեր ժողովուրդը զրկվեց իր տներից և հայրենի հողում ապրելու հնարավորությունից՝ չնայած խաղաղապահ առաքելության ներկայությանն ու Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հավաստիացումներին։

Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք.

  1. Հրապարակավ պարզաբանել, թե ինչու խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը, ռազմական գործողությունների վերսկսումը և Արցախից հայ բնակչության վտարումը, ինչպես նաև հայտնել, թե ինչ գնահատական է տրվել խաղաղապահ զորակազմի գործողություններին ու անգործությանը։

  2. Պարզաբանել, թե իրավական և քաղաքական ինչ հիմքերով է ռուսական խաղաղապահ զորակազմը 2024 թվականին դուրս բերվել Ղարաբաղից (մինչև Հայտարարությամբ նախատեսված սկզբնական հնգամյա ժամկետի լրանալը), և այդ որոշումը կայացնելիս ինչպես են հաշվի առնվել տեղահանված բնակչության անվտանգության ու վերադարձի հարցերը։

  3. Միանշանակ հայտարարել՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը գործուն միջազգային երաշխիքների առկայության դեպքում աջակցել արցախահայության կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ, և կոնկրետ ինչ դիվանագիտական քայլեր է պատրաստ ձեռնարկել այդ ուղղությամբ։

  4. Օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հնարավորություններն ու դիվանագիտական գործիքակազմը՝ նպաստելու Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը։

Պահանջում ենք սույն Դիմումն ուղարկել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին և մեզ տրամադրել բովանդակային գրավոր պատասխան։

Խաղաղապահ առաքելության ավարտը չի փակում դրա արդյունքների համար պատասխանատվության հարցը։ Մենք Ռուսաստանից ակնկալում ենք բաց և անկեղծ խոսակցություն տեղի ունեցածի շուրջ, ինչպես նաև մեր իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ գործողություններ»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Ամենադիտված