Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունն ավելացել է ևս 20 միլիարդ դոլարով
Աշխարհ
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելացել է ևս 20 միլիարդ դոլարով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Amazon ընկերությունը հրապարակել է 2017թ. վերջին ֆինանսական եռամսյակի հաշվետվությունը՝ արձանագրելով շահույթի կտրուկ՝ 38% աճ:
Հայտնի է, որ ընկերության շահույթը գերազանցել է 60.5 միլիարդ դոլարը:
Ընկերությունը շահույթի նման աճ է արձանագրել ձայնային հրահանգներով կառավարվող Echo սարքերի բարձր վաճառքի, առցանց գնումների ծավալի մեծացման, ինչպես նաև Amazon Web Services-ի զարգացման շնորհիվ:
Ջեֆ Բեզոսի կարողությունն այս պահին ավելի քան 119 մլրդ դոլար է կազմում: Նա 2017թ. վերջին ճանաչվել է աշխարհի ամենարահարուստ մարդը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն