Էկվադորցիները պաշտպանեցին նախագահի վերընտրվելու իրավունքի սահմանափակման գաղափարը
Աշխարհ
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել Է հանրաքվեից հետո ժողովրդավարության հաղթանակի մասին, որտեղ մեծամասնությունը քվեարկել Է ընտրովի պաշտոններում, այդ թվում՝ նախագահի պաշտոնում, անսահմանափակ թվով վերընտրվելու վերացման օգտին:
«Այսօր մենք պարզորոշ եւ համոզիչ, ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով ցույց տվեցինք, թե ինչ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար: «Այո»-ի հաղթանակը երկրի հաղթանակն Է»,- գրել Է Մորենոն Twitter-ում:
Քվեաթերթիկների գրեթե 40 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ ընտրողիների շուրջ 65 տոկոսը քվեարկել Է անսահմանափակ վերընտրվելու հնարավորության վերացման օգտին, որը 2015 թվականին սահմանել Էր Էկվադորի նախորդ նախագահ Ռաֆայել Կոռեան:
Մորենոյի խոսքով՝ առաջիկա 30 օրերին Էկվադորի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) Սահմանադրության մեջ կմտցնի հանրաքվեի ժամանակ ընդունված ուղղումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ