Եղիսաբեթ Բ-ն հողամաս է վարձակալել Կիեւի կենտրոնում
ԱշխարհՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Կիեւի կենտրոնում վարձակալել է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս: Այս մասին ասված է Կիեւի քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը զետեղված է kievvlast.com.ua կայքում:
«Նորին Թագավորական Մեծությանը եւ Կանադայի տիրակալուհուն 49 տարով վարձակալության է տրվում 0,1622 հեկտար մակերեսով հողամաս Կիեւի Շեւչենկոյի շրջանի Կոստելնայա փողոցում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման առնչությամբ»,- ասված է խորհրդի որոշման մեջ:
Նշվում է, որ վարձակալության դիմաց ամսական վճարը կկազմի 568 հազար գրիվնա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ