Գիտնականները զգուշացրել են ալկոհոլի նոր վտանգի մասին
Աշխարհ
Ալկոհոլի ոչ չափավոր օգտագործումը զգալիորեն բարձրացնում է տկարամտության զարգացման ռիսկը, պարզել է Ֆրանսիայի և Կանադայի գիտնակաների խումբը։ Հետազոտության արդյունքները տպագրվել են The Lancet Public Health ամսագրում։

Գիտնականները վերլուծել էն Ֆրանսիայի հիվանդանոցների 57353 հիվանդի ցուցանիշները։ Բոլոր մասնակիցների մոտ ախտորոշված է եղել վաղ տկարամտություն՝ դեմենցիա։
Գիտախումբը պարզել է, որ հիվանդների 38,9%-ը լուրջ խնդիրներ է ունեցել ալկոհոլի օգտագործման հետ կապված, իսկ 17,6%-ը տառապել են ալկոհոլիզմի հետևանքով առաջացած խանգարումներից։

Այսպիսով, վաղ դեմենցիայով հիվանդների 56,5%-ի մոտ ուղիղ կապ է հայտնաբերվել ալկոհոլի օգտագործման և հիվանդության զարգացման հետ։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ