Բելգիայում հերքել են սառեցված լիբիական հաշվիներից միջոցների «անհետանալը»
Աշխարհ
Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը ֆեյք է որակել բելգիական Euroclear բանկում սառեցված լիբիական հաշվիներից միջոցների «անհետանալու» վերաբերյալ տեղեկատվությունը:
Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրոյի անհետանալու մասին մարտի 8-ին հայտնել էր Le Vif պարբերականը: Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, այդ միջոցները վերահսկվում էին Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի կողմից: 2013 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով՝ 16,1 մլրդ եվրո գտնվում էր չորս հաշիվներում, որոնք բացվել էին Libyan Investment Authority-ի եւ Libyan Foreign Investment Company-ի համար:
Ինչպես նշել է Le Vif-ը, Բելգիայի իշխանություններն այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել են 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման գործով հետաքննությունը մտադրվել էր կալանք դնել 16 մլրդ եվրոյի վրա: Պարզվել է, որ չորս հաշիվներում մնացել է 5 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի: «Մամուլի ազատություն, իհարկե, կա, բայց երբ տեղեկատվությունը կեղծ է, ես ակնկալում եմ, որ այն կուղղվի: Նաեւ սպասում եմ նրանցից, ովքեր դրանից պետական գործ են սարքել, որ նրանք իրենց հաշվի կտան առն այն, որ դա իրականությանը չի համապատասխանում»,-հայտարարել է Ռեյնդերսը Belga գործակալությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ