Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Աշխարհ
Եվրահանձնաժողովը մինչեւ մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր, չորրորդ ծրագիրն Է առաջարկել Ուկրաինային: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
«Եվրահանձնաժողովը հավանություն Է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի վերաբերյալ առաջարկին՝ տնտեսական կայունացմանն ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար»,- նշվում Է մամուլի տեղեկագրում: Այդ ծրագրին դեռ պետք Է հավանություն տան Եվրամիության Խորհուրդը եւ Եվրախորհրդարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ