Մայք Թայսոնի նախկին առանձնատունը կդառնա եկեղեցի (տեսանյութ)
ՏեսանյութերՕհայո նահանգում գտնվող շքեղ առանձնատունը, որը նախկինում պատկանում էր բռնցքամարտիկ Մայք Թայսոնին, կօգտագործվի որպես եկեղեցի: Տունը կառուցվել է 1979 թվականին, իսկ Թայսոնն այն գնել է 1989 թվականին`600 հազար դոլարով: 10 տարի անց բռնցքամարտիկն այն վաճառել է 1.3 միլիոն դոլարով, իսկ որոշ ժամանակ անց նոր սեփականատերը՝ Փոլ Մոնեան ազատազրկվել է: Հետագայում առանձնատան գնորդներից մեկը որոշել է այն եկեղեցուն նվիրաբերել: Տաճարն ամբողջովին պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Այնտեղ դասեր կանցկացվեն երիտասարդների համար, կլինի մանկապարտեզ և շատ ավելին: Եկեղեցու ներկայացուցիչները արդեն ապամոնտաժել են հսկայական պողպատե խցերը, որոնցում Թայսոնն իսկական վագրեր էր պահում:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ