1 մլն դոլարանոց «հարսնացու». Դուբայում աղջկա տեսքով տորթ են թխել
Դուբայում հայտնվել է նոր հարսանեկան սրահ, որտեղ ամբողջ հասակով հարսնացուի տեսքով տորթ է տեղադրված։ Այս մասին գրում է life.panorama.am-ը:
Հրուշակե հարսնացուի հարսանեկան զգեստի հեղինակը բրիտանացի դիզայներ Դեբի Ուինգհեմն է։ Զգեստն ու հիջաբը պատրաստված են կրեմից, շոկոլադից և մարցիպանից։ Դիզայների խոսքով՝ զգեստի պատրաստման համար օգտագործվել են կրեմից 2000 ծաղիկ և մոտ 1000 ուտելի մարգարիտ։
Բացի այդ, հարսնացուի անանուն մատի ամուսնական մատանին զարդարված է իրական ադամանդով։ Քանդակի արժեքը գնահատվում է 1 մլն դոլար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը