Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան «Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) 

Ավստրալիայի խորհրդարանի անդամը ողջունել է Արցախի պետական նախարարի այցը երկիր

Արցախ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի անդամներին և խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը հարգելու համար: Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Ա. Հարությունյանի այցը Ավստրալիա և, հատկապես, Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած ինը տարիների ընթացքում այդ ծրագրերի նշանակությունն Արցախի տնտեսական ակտիվության և բնակչության կյանքի որակի բարելավման համար:

Սփյուռքահայ գործարարները Ա. Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին:

Ա. Հարությունյանը այնուհետև մասնակցել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ի պատիվ պետական նախարարի այցելության կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին, որին ներկա էին ավստրալահայ համայնքի գրեթե բոլոր քաղաքական և մշակութային կազմակերպություններից ավելի քան 120 պատվիրակներ:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենիքից հեռու հայկականությունը վառ պահելու և հայրենիքին մշտապես սատար կանգնելու համար: Նա ընդգծել է, որ դեռևս 90-ական թվականներից ավստրալահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Ա. Հարությունյանը, ի նշան երախտագիտության, Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով է պարգևատրել Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի հիմնադիր-համասեփականատերեր ավստրալահայեր՝ Հակոբ Ապօլաքեանին, Փօլ Մենծյակոբեանին, Միհրան Ապօլաքեանին, Կարօ Սեթեանին և Վարուժան Իսկանդարեանին:

Օրվա վերջում Ա. Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի հայ Ավետարանչական ընկերակցություն, որտեղ հանդիպել է պատվելի Գրիգոր Եմուշակյանին և համայնքի ներկայացուցիչներին: Հոգևոր համայնքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությանը:

Նշենք, որ պետական նախարարի քաղաքական հանդիպումները կազմակերպվում են ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի և Հայ Դատի տեղի հանձնախմբի գործուն աջակցությամբ:

Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ
Ամենադիտված